воскресенье, 20 декабря 2015 г.

Ձմեռային ճամբար

Ձմեռային ճամբարի ժամանակ կաշխատեն հիմնականում հետևյալ ուղղությունները

  • Հանրամատչելի հոդվածաշար նախագիծ
  • Առարկայական խորհրդատվություն և նախագծային աշխատանքների ստուգումներ-քննարկումներ այն սովորողների հետ, ովքեր կցանկանան և ովքեր կիսամյակի ընթացքում չեն հասցրել ինչ-ինչ առաջադրանքներ` անհատական կամ խմբային տրված կատարել:
  • Միջին դպրոցի համար, Գիտակների ակումբի սովորողները մշակել են խաղային մոդելներ, որոնք կփորձարկենք ճամբարի ընթացքում:
  • Նախատեսում ենք զբոսանքներ Երևանում, սակայն դա կախված է եղանակային պայմաններից:
  • Կշարունակվեն Պատմության խորացված խմբի պարապմունքները:

пятница, 27 ноября 2015 г.

Սահմանադրական փոփոխություններին ընդառաջ

Սահմանադրական փոփոխություններին ընդառաջ, Մխիթար Սեբեաստացի կրթահամալիրի Քաղաքացիական կրթության և հանրային կապերի ուսումնական կենտրոնը, ներկայացնում է դիտարկումներ, որոնք առնչվում են ներկայացված նախագծին: Սույն դիտարկումները նպատակ են հետապնդում բարձրացնել սովորողների, դասավանդողների, ծնողների և այլ շահառուների իրազեկման աստիճանը:

воскресенье, 22 ноября 2015 г.

Օլիմպիադաներ

Ըստ ներկայացված կարգի նախագծի, Քաղաքացիական կրթության և հանրային կապերի ուսումնական կենտրոնի շրջանակներում ներառված դասընթացների օլիմպիական ընդհանուր պատասխանատու է նշանակվել Արսեն Գալստյանը:

Միջին դպրոցում սովորողների հետ աշխատանքները կհամակարգի Աշոտ Տիգրանյանը, Ավագ դպրոցում՚  Վահրամ Թոքմաջյանը:

Ընթանում են առաջադրանքներ կազմելու և խմբեր ձևավորելու աշխատանքներ:


Ձմեռային նախագծեր

Ա. Հին Հայկական ավանդական խաղերը նախագիծ: Նախագիծը կշարունակվի: Դրա մեջ կներառվեն նաև այն խաղերը, երգերը և ավանդական շարքերը, որոնք իրականացվել են հին  հայոց տոնածիսական համակարգում: Նախագծի պատասխանատու՚  Հայկազ Մարգարյան:

Բ. Նավասարդից Ամանոր: Փոքրիկ ուսումնասիրություններ ներառող նախագիծ, որը վերաբերվում է տոներին և դրանց հետ առնչվող սովորույթներին: Նախագծի պատասխանատուներ՚  Աշոտ Տիգրանյան, Վահրամ Թոքմաջյան:

Գ. Շարունակվում է նաև Աշոտ Տիգրանյանի <<Այլընտրանքային պատմություն>> նախագիծը:

Դ. Ընթացքի մեջ է նաև օլիմպիական խմբեր կազմելու աշխատանքները, որոնց պարապմունքները կիրականացվեն հիմնականում ձմեռային փուլում՚  կապված ժամանակացույցի հետ:

Մի քանի կետեր ընթացքի մեջ են և կներկայացվեն վերջնական տեսքի բերելուց հետո:

Ակումբային գործունեություն

Ակումբային գործունեության շրջանակներում կշարունակվի <<Հանրամատչելի հոդվածաշար>> նախագիծը:

Կսկվեն աշխատանքներ, որոնք միտված կլինեն հասարակագիտական ստուգատեսին:

суббота, 31 октября 2015 г.

Հաշվետվություն

Մանկավարժական աշխատողների աշնանային դպրոց.

Քաղաքացիական կրթության և հանրային կապերի ուսումնական կենտրոնն աշնանային դպրոցում աշխատեց հետևյալ ուղղություններով.

понедельник, 28 сентября 2015 г.

Առաջադրանքներ. 9-րդ դասարան. Պատմություն

Դասարանական առաջադրանքներ
ԱՌԱՋԻՆ– ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Առաջադրանքներ. 8-րդ դասարան. Պատմություն

ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ  ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԱՌԱՋԻՆ – ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Առաջադրանքներ. 7-րդ դասարան. Պատմություն

ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԱՌԱՋԻՆ – ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ

четверг, 17 сентября 2015 г.

Աշնանային ամենամյա հավաք

Քաղաքացիական կրթության և հանրային կապերի ուսումնական կենտրոնն Ամենամյա 10-րդ աշնանային հավաքին կներառվի հետևյալ կետերով

суббота, 12 сентября 2015 г.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ


Ի տարբերություն այլ երկրների, որտեղ ճանապարհային երթևեկության կանոններին զուգահեռ գործում է նաև ճանապարհային երթևեկության կանոններ՝ նախատեսված հեծանվորդների համար, ՀՀ-ում իրավական դաշը ճանապարհային երթևեկության կանոններ՝ նախատեսված հեծանվորդների համար, կարգավորում է այնքանով, որքանով վերջինիս անդրադառնում է

среда, 29 июля 2015 г.

Հասարակագիտական բաց ակումբ (Նախագիծ)

Հասարակագիտական ամառային առաջին բաց ճամբարի մասնակիցներըարձանագրելով հանրակրթության մեջ քաղաքացիական կրթությանհասարակագիտական դասընթացների կարևորությունը և առկա խնդիրները, ուսումնական  գործիքների միօրինակությունը, ուսումնական գրականության մեջ բացթողումներըկրթական փոխանակումների  պակասը, որոշեցին ստեղծել հասարակագիտական բաց  ակումբ, որի նպատակն է համախմբել ոլորտի մասնագետներին, հասարակագիտական հետաքրքություններ դրսևորող սովորողներին, այլ շահառուների, հայաստանյան տարբեր կրթական հաստատությունների միջև զարգացնել  գործընկերություն՝ կրթական մոտեցումների, ձևերի, մեթոդական, համագործակցային աշխատանքների, բովանդակային մշակումների և այլ նախագծերի իրականացման շուրջ։ Այդ նպատակով

вторник, 28 июля 2015 г.

Օր 2. արդյունքներ

Այսօր՝ հուլիսի 27-ին, Ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում իր աշխատանքները շարունակեց հսարակագիտական դասավանդողների ամառային ճամբարը: Եթե ճամբարի առաջին օրը ստուգատեսի մասնակիցները ծանոթացան կրթահամալիրին, վերջինիս այլընտրանքային կրթական համակարգին, քննարկեցին ֆորմալ-ոչ ֆորմալ ուսուցման մեթոդներն ու բանավիճեցին այս կամ այն տեսակետի շուրջ, ապա այսօր դասավանդողները  ձեռնամուխ եղան թիմային աշխատանքին: Բաժանվելով երեք առանձին խմբերի՝  յուրաքանչյուր խումբ աշխատեց ամառային ճամբարի արդյունքում ստեղծվելիք հասարակագիտական ակումբի և դրա հայտարարության տեքստի վրա: Վերջնական ձևակերպումները՝ ավելի ուշ:

воскресенье, 26 июля 2015 г.

Օր 1. արդյունքներ

2015 թվական, հուլիսի 26, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Մայր դպրոց, «Հասարակագիտական դասավանդողների բաց ստուգատես»: 

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Զարթոնի Սերունդ» ինտելեկտուալ մրցախաղը առիթ դարձնելով՝ այսօր, առավոտյան ժամը 10.00-ին մեկնարկեց հասարակագետների ամառային եռօրյա ճամբարի առաջին օրը:  Մեկնարկը տրվեց, երբ արդեն «Տիգրան Հայրապետյան» ընթերցասրահում էին գտնվում Հայաստանի տարբեր մարզերից, շրջաններից և գյուղերից ժամանած մեր հյուրերը: Մինչ բուն աշխատանքներին անցնելը՝ կրթահամալիրի տնօրենի գլխավորությամբ շրջայց կատարվեց Մայր դպրոցում, որի ընթացքում հյուրերը ծանոթացան կրթամալիրի բաց, ազատ, թափանցիկ միջավայրին:



пятница, 24 июля 2015 г.

Հասարակագիտական բաց ճամբար

Հուլիսի 26-28

Հուլիսի 25. Մարզերից ժամանող մասնակիցների հյուրընկալում-տեղավորում
Հուլիսի 26. Ճամբարի առաջին օրը
10.00 Ծանոթացում կրթահամալիրի հետ, շրջայց Մայր դպրոցով
11.00 Աշխատանքների մեկնարկ. աշխատանքային խմբերի ձևավորում
11.30 Քննարկում. մրցակցային ուսուցման մեթոդներ
13.00-14.00 Ընդմիջում (ճաշ-սուրճ)
14.15-15.00 Աշխատանքների շարունակություն
15.00-16.00 Սուրճի ընդմիջում
16.00-17.30 Սեմինարներ. հասարակական գիտությունները հանրակրթության մեջ
20.00-ից      Երեկոյան զբոսանք Երևանում 

четверг, 9 июля 2015 г.

Հասարակագետների ամառային ճամբար

Հուլիսի 26-28-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը կազմակերպում են հասարակագիտական բնագավառի դասընթացներ դասավանդողների ամառային եռօրյա ճամբար։

Հայոց պատմություն 12-րդ դասարան (Մաս 3)

Դաս 41 - Կրկնություն (1 ժամ), Թեստային առաջադրանքներ:
Թեմա 8 Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում (7 ժամ):
Դաս 42 - ա) Պայքար քոչվոր ցեղերի դեմ. Ազատագրական լեգենդ: Հայ եկեղեցու նվիրական աթոռները: Էջմիածին:
բ) Հայոց թագավորության վերականգման փուլը Աղթամարում (1 ժամ):
Դաս 43 - ա) Քաղաքական դրությունը Մերձավոր Արևելքում XVI դ. սկզբին: Թուրք - պարսկական պատերազմները և Հայաստանը (1 ժամ):
Դաս 44 - ա) Հայաստանի ազատագրական պայքարի նոր փուլը (Ստեփանոս Սալմաստեցի):
բ) Հայկական իշխանությունները. Արցախ, Սյունիք, Զեյթուն (1 ժամ):
Դաս 45 - Հայկական մշակույթը X - XIV դարում:
ա) Կրթություն: Բարձրագույն դպրոցներ:
բ) Պատմագրություն, Իրավագիտություն և Փիլիսոփայություն (1 ժամ):
Դաս 46 - ա) Գրականություն և արվեստ:
բ) Հայկական մշակույթի վերածննդի հիմնական արդյունքները (1 ժամ):
Դաս 47 - Հայկական Մշակույթը XV - XVII դ.
ա) Տպագրություն (Հակոբ Մեղապարտ) դպրոցը:
բ) Գիտությունը, Պատմագրությունը, Բնագիտությունը և Բժշկությունը
գ) Արվեստը (1 ժամ):
Դաս 48 - Կրկնություն (1 ժամ)
Թեստային առաջադրանքներ:
Դաս 49 - Անցած դասերի ամփոփիչ կրկնություն: Քննության թեստային առաջադրանքների կազմում և ստուգում (1 ժամ):
Թեմա 9 Պայքար Հայաստանի ազատագրության համար XVII դ.  2 րդ. կես - XIX դ. I -ին կեսին:
Դաս 50 - ա) Արևմտաեվրոպական կողմնորոշումը (Մահտեսի Մուրադ և ուրիշներ):
բ) Էջմիածնի 1677թ. ժողովը (Հակոբ Ջուղայացի):
գ) Հայաստանի ազատագրությունը (Իսրայել Օրի) (1 ժամ):