воскресенье, 22 ноября 2015 г.

Ձմեռային նախագծեր

Ա. Հին Հայկական ավանդական խաղերը նախագիծ: Նախագիծը կշարունակվի: Դրա մեջ կներառվեն նաև այն խաղերը, երգերը և ավանդական շարքերը, որոնք իրականացվել են հին  հայոց տոնածիսական համակարգում: Նախագծի պատասխանատու՚  Հայկազ Մարգարյան:

Բ. Նավասարդից Ամանոր: Փոքրիկ ուսումնասիրություններ ներառող նախագիծ, որը վերաբերվում է տոներին և դրանց հետ առնչվող սովորույթներին: Նախագծի պատասխանատուներ՚  Աշոտ Տիգրանյան, Վահրամ Թոքմաջյան:

Գ. Շարունակվում է նաև Աշոտ Տիգրանյանի <<Այլընտրանքային պատմություն>> նախագիծը:

Դ. Ընթացքի մեջ է նաև օլիմպիական խմբեր կազմելու աշխատանքները, որոնց պարապմունքները կիրականացվեն հիմնականում ձմեռային փուլում՚  կապված ժամանակացույցի հետ:

Մի քանի կետեր ընթացքի մեջ են և կներկայացվեն վերջնական տեսքի բերելուց հետո:

Ակումբային գործունեություն

Ակումբային գործունեության շրջանակներում կշարունակվի <<Հանրամատչելի հոդվածաշար>> նախագիծը:

Կսկվեն աշխատանքներ, որոնք միտված կլինեն հասարակագիտական ստուգատեսին:

Комментариев нет:

Отправить комментарий