понедельник, 16 октября 2017 г.

Հասարակագիտության ֆլեշմոբ. առաջադրանքներ

Առաջադրանք 1

Հանրակրթական դպրոցներից մեկի աշակերտները խնդրանքով դիմեցին տնօրենին: Նրանք ցանկանում էին ստեղծել կրոնական խմբակ։ Խմբակի աշխատանքներին մասնակցությունը կամավոր էր։ Խմբակի գործունեության նպատակն էր քրիստոնեական արժեքների և ավանդույթների ուսումնասիրությունը, քրիստոնեական գրականության տարածումը սովորողների մեջ։
Օրենքի տեսանկյունից, ի՞նչ գործողություններ պետք է կատարեր դպրոցի տնօրենը։ 
Պատասխանը հիմնավորել։

Առաջադրանք 2
Արամը 17 տարեկանում ամուսնացավ Աննայի հետ։ Ամուսնության պահին նա գտնվում էր իր հորաքրոջ՝ Կարինե Միրզոյանի խնամակալության տակ։ Ամուսնությունից հետո Արամը կմնա՞ իր հորաքրոջ խնամակալության տակ։ Ընդհանրապես հնարավո՞ր է նման իրավիճակ։ 
Պատասխանը հիմնավորել։

Առաջադրանք 3
Քննչական կոմիտեի աշխատակիցները հետաքննում էին սպանություն։ Նրանք տեղեկություն ստացան այն մասին, որ կասկածյալ Կ.-ն սպանության հաջորդ օրը գնացել է հոգևորական Մ.-ի մոտ` մեղքերի թողություն ստանաալու։ Փաստի ուսումնասիրության և կասկածյալ Կ.-ի մասնակցությունը ստուգելու համար հարցաքննության կանչվեց հոգևորական Մ.-ն։ Հոգևորական Մ.-ն պարտավո՞ր է ցուցմունք տալ։ 
Պատասխանը հիմնավորեք։

Առաջադրանք 4. բլից
Եվրոպական երկրներում, ընդունվել են բազմաթիվ օրենքներ, որոնք ժամանակի ընթացքում կորցրել են իրենց արդիականությունը, սակայն չեն հանվել շրջանառությունից։ 
ա. Այսպես, Ֆրանսիայում խոզապահները ու՞մ անունով իրավունք չունեն անվանել իրենց խոզերին։
բ. Ըստ կանադական օրենսդրության` ռադիոյով հնչող յուրաքանչյուր հինգերորդ երգ պետք է կատարի կանադական ծագում ունեցող երգիչ կամ երգչուհի։ 
Ելնելով այդ հանգամանքից` ու՞մ երգերը շատ հաճախ կարելի է լսել կանադական ռադիոյով։
գ. Իտալացի փիլիսոփա  Կարդանոյին թվում էր, թե կառավարությունը նրան ամենուր լրտեսում է և փորձում է թունավորել։ Դրա համար նույնիսկ միսը նրան մատուցում էին հավելված ծծումբով և...

Առաջադրանք 5
Պլատոնին նրա աշակերտները մի անգամ խնդրեցին սահմանել, թե ինչ է ասել մարդ։ Տվե′ք Պլատոնի սահմանումը և նշե′ք` համաձա՞յն եք այդ սահմանման հետ, թե՞ ոչ։ Պատասխանը հիմնավորել։
Առաջադրանք 6
Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողներին տված հարցազրույցումհայտարարել է, որ քառօրյա պատերազմում Հայաստանը հաղթել է ռուսական ռեսուրսի շնորհիվ:  Համաձա՞յն եք այս հայտարարության հետ։ Արդյո՞ք այն հիմնավորված է։ 
Պատասխանը հիմնավորել։

Պատասխանները կարող եք ուղարկել v.toqmajyan@mskh.am, v.toqmajyan@gmail.com հասցեներին։

Պատասխանից առաջ, խնդրում ենք նշել դպրոցը և բնակավայրը։


Комментариев нет:

Отправить комментарий