среда, 29 июля 2015 г.

Հասարակագիտական բաց ակումբ (Նախագիծ)

Հասարակագիտական ամառային առաջին բաց ճամբարի մասնակիցներըարձանագրելով հանրակրթության մեջ քաղաքացիական կրթությանհասարակագիտական դասընթացների կարևորությունը և առկա խնդիրները, ուսումնական  գործիքների միօրինակությունը, ուսումնական գրականության մեջ բացթողումներըկրթական փոխանակումների  պակասը, որոշեցին ստեղծել հասարակագիտական բաց  ակումբ, որի նպատակն է համախմբել ոլորտի մասնագետներին, հասարակագիտական հետաքրքություններ դրսևորող սովորողներին, այլ շահառուների, հայաստանյան տարբեր կրթական հաստատությունների միջև զարգացնել  գործընկերություն՝ կրթական մոտեցումների, ձևերի, մեթոդական, համագործակցային աշխատանքների, բովանդակային մշակումների և այլ նախագծերի իրականացման շուրջ։ Այդ նպատակով

·         հանդես գալ համատեղ և առանձին հոդվածներով, մշակումներով
հետազոտություններով, նախագծերով և  առկա փորձի փոխանակմամբ.
·         զարգացնել կրթական համագործակցությունը սովորողների ակումբային գործունեության շրջանակներումստեղծել (զարգացնել) սովորողների հասարակագիտական ակումբներ, ապահովել դրանք համագործակցությունը.
·         ստեղծել և բանուկ պահել կրթական կամուրջներ.
·         ուսումնական արձակուրդների շրջանում կազմակերպել հասարակագիտական դաշտային ճամբարներ (միասին մասնակցել ստեղծված ճամբարներին).
·         սովորողների համար ստեղծել ինքնակրթությանը և ինքնազարգացմանը մղող կրթական միջավայր.
·         կազմակերպել քաղաքացաիական կրթության առնչվող արդիական խնդիրների բանավեճեր, կլոր սեղաններ` փորձագետների և սովորողների մասնակցությամբ.
·         հասարակագիտական և քաղաքացիական կրթությունը ավելի գրավիչ և բովանդակային դարձնելու համար ստեղծել ուսումնական փաթեթներ, հարստացնել առկա ուսումնական ռեսուրսները, կազմակերպել համատեղ ուսումնական ճամփորդություններ.
·         մասնակցել ՀՀ ԿԳՆ պատվերով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախատեսված հասարակագիտական ստուգատեսներին և հավաքներին, այդ թվում՝ դրանց կազմակերպմանը.
·         ակումբի գործունեության լուսաբանումը, տարածումը, նրա գրադարանը (արդյունքների կուտակում) կազմակերպել ակումբի բլոգի միջոցով՝ որպես միասնական հարթակ:

Комментариев нет:

Отправить комментарий