понедельник, 28 сентября 2015 г.

Առաջադրանքներ. 8-րդ դասարան. Պատմություն

ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ  ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԱՌԱՋԻՆ – ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը`01-07.09
  1. Սահմանել ,,Ավատատիրություն,, հասկացությունը;
  2. Բացատրել միջնադարի ժամանակագրական պարբերացումը:
  3. Ներկայացնել Բագրատունյաց Հայաստանի տնտեսության ճյուղերից որևէ մեկը:
 Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 3-4, 102-104
Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 45-46
ԵՐՐՈՐԴ – ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 08-14.09
  1. Թվարկել Բագրատունյաց Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողությունները և անհաջողությունները;
  2. Համեմատել Բագրատունի արքայատոհմի երկու արքաների /Ձեր ընտրությամբ/ ներքին քաղաքականությունը:
  3. Թվարկել Բագրատունյաց Հայաստանի նշանավոր մշակութային գործիչներին;
  4. Ներկայացնել Բագրատունյաց Հայաստանի որևէ մշակութային գործչի կյանքն ու գործը:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 146-158

ՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 15-21.09
  1. Սահմանել ,,Հայկական վերածնունդ,, հասկացությունը;
  2. Բացատրել հայկական վերածննդի պատճառները:

ՅՈԹԵՐՈՐԴ – ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 22-28.09
  1. Թվարկել ավատատիրական Արևելքի առանձնահատկությունները;
  2. Ներկայացնել և համեմատել ավատատիրության ժամանակագրությունը Արևելքում և Արևմուտքում:
ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 30 – 05.10
  1. Թվարկել Բագրատունիների պետության ստեղծման և կործանման նվազագույնը երեքական պատճառ;
  2. Բագրատունիների օրինակով ապացուցել, որ անհատը կարևոր դեր է խաղում պատմության մեջ;
  3. Համեմատել 5-րդ և 10-րդ դարերի հայկական մշակույթը:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7- րդ դասարան, էջ 84 – 89, 98, 100 –102
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 06 – 12.10
  1. Թվարկել քոչվորական արշավանքները Հայաստան 11-13-րդ դարերում;
  2. Ապացուցել, որ հնարավոր էր ետ մղել քոչվորական ասպատակությունները;
  3. Համեմատել սելջուկյան և մոնղոլական տիրապետությունները Հայաստանում:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7- րդ դասարան, էջ 107 – 110, 116 –119
ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 13 – 18.10
  1. Թվարկել Կիլիկիայում հայկական պետության առաջացման գործոնները;
  2. Համեմատել Բագրատունյաց Հայաստանի և Կիլիկիայի հայկական պետության տնտեսությունները;
  3. Սահմանել Կիլիկիայի հայկական պետության պատմությանն առնչվող յոթ հասկացություն;
  4. Նկարագրել Կիլիկիայի հայկական պետության մշակույթի մակարդակը;
  5. Կազմել Կիլիկիայի հայկական պետության ժամանակագրությունը;
  6. Թվարկել Կիլիկիայի հայկական պետության արտաքին քաղաքականության ձեռքբերումները և ձախողումները;
  7. Բնութագրել Մլեհին և նրա քաղաքականությունը:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7- րդ դասարան, էջ 121 – 145
                      ՏՆԱՅԻՆ  ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԱՌԱՋԻՆ – ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետըսեպտեմբեր
  1. Համեմատել տարբեր քաղաքակրթությունների ավատատիրական հասարակությունները;
  2. Ապացուցել, որ հայկական ավատատիրությունը ինքնատիպ է;
  3. Բագրատունիների արքայատոհմի օրինակով ապացուցել, որ անհատը կարևոր դեր ունի պատմության մեջ;
  4. Կատարել հետազոտական աշխատանք «Բագրատունյաց Հայաստանի բանակը», «Հայկական վերածնունդ», « Հայկական ավատատիրության արևելյան բաղկացուցիչը» թեմաներից որևէ մեկով:
  5. Ապացուցել, որ մշակույթի զարգացումն ուղիղ համեմատական է պետության հզորությանը:
  6. Վերլուծել հայ – բյուզանդական հարաբերություններին նվիրված որևէ գրական ստեղծագործություն:
ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` հոկտեմբեր
  1. Ապացուցել, որ Բագրատունիների Հայաստանը հայկական պետականության պատմության կարևոր փուլ է:
  2. Ապացուցել, որ քոչվորների արշավանքները Հայաստան քաղաքակրթական բախման դրսևորումներ են;
  3. Թվարկել հայերի՝ քոչվորներից յուրացրած դրականն ու բացասականը կյանքի բոլոր ոլորտներում /պատասխանը հիմնավորել/:
  4. Կատարել հետազոտական աշխատանք ,,Կիլիկիայի իրավական համակարգը,, թեմայով:

Տնային առաջադրանքներ 8-րդ դասարան

                     
ԱՌԱՋԻՆ ԴԱՍ
  1. Համեմատել տարբեր քաղաքակրթությունների ավատատիրական հասարակությունները;
  2. Ապացուցել, որ հայկական ավատատիրությունը ինքնատիպ է:
ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍ
  1. Ապացուցել, որ Բագրատունյաց Հայաստանի տնտեսության զարգացումն օրինաչափ էր;
  2. Համեմատել Բագրատունյաց Հայաստանի և հարևանների տնտեսական վիճակը 10-րդ դարում:

ԵՐՐՈՐԴ ԴԱՍ
  1. Համեմատել Գագիկ Առաջինի և Հովհաննես-Սմբատի ներքին և արտաքին քաղաքականությունը;
  2. Բագրատունիների արքայատոհմի օրինակով ապացուցել, որ անհատը կարևոր դեր ունի պատմության մեջ;
  3. Կատարել հետազոտական աշխատանք ,,Բագրատունյաց Հայաստանի բանակը,, թեմայով:

ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍ
  1. Համեմատել հայկական երեք արքայատոհմերի կառավարման ժամանակաշրջանների մշակույթը;
  2. Ապացուցել, որ մշակույթի զարգացումն ուղիղ հմեմատական է պետության հզորությանը:

ՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
  1. Կատարել հետազոտական աշխատանք ,,Հայկական վերածնունդ,, թեմայով:

ՅՈԹԵՐՈՐԴ ԴԱՍ
  1. Համեմատել հայ-բյուզանդական հարաբերությունները անկախական և ետանկախական ժամանակաշրջաններում;
  2. Վերլուծել հայ-բյուզանդական հարաբերություններին նվիրված որևէ գրական ստեղծագործություն:

ՈՒԹԵՐՈՐԴ – ԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
  1. Ապացուցել, որ Արևելքում ձևավորվել էին ավատատիրական հարաբերություններ;
  2. Բացատրել ավատատիրական Արևելքում պատմական օրինաչափությունների դրսևորման առանձնահատկությունների պատճառները;
  3. Կատարել հետազոտական աշխատանք ,,Հայկական ավատատիրության արևելյան բաղկացուցիչը,, թեմայով:

ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍ
1.Ապացուցել, որ Բագրատունիների Հայաստանը հայկական պետականության պատմության կարևոր փուլ է:

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
  1. Ապացուցել, որ քոչվորների արշավանքները Հայաստան քաղաքակրթական բախման դրսևորումներ են;
  2. Թվարկել հայերի՝ քոչվորներից յուրացրած դրականն ու բացասականը կյանքի բոլոր ոլորտներում /պատասխանը հիմնավորել/:

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
  1. Կատարել հետազոտական աշխատանք ,,Կիլիկիայի իրավական համակարգը,, թեմայով:

ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ – ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
  1. Թվարկել խաչակրաց արշավանքների ձեռքբերումները և ողբերգությունները /պատասխանը հիմնավորել/;
  2. Ապացուցել, որ խաչակիրների և իսլամական Արևելքի քաղաքակրթական բախման հետևանքները վերացված չեն:

ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍ
  1. Կատարել հետազոտական աշխատանք ,,Միջնադարի լույսն ու ստվերը,, թեմայով:

ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
  1. Ծանոթանալ Ֆրիկի ստեղծագործությանը և ներկայացնել միջին դպրոցի ենթակայքում հոդվածի կամ աուդիոձայնագրության /Բանաստեղծությունների կատարման/ ձևով:

ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ԴԱՍ
  1. Ուսումնասիրել Ժաննա դ’Արկի կյանքն ու գործը;
  2. Թվարկել Հարյուրամյա պատերազմի առանձնահատկությունները /պատասխանը հիմնավորել/:

ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
  1. Կատարել հետազոտական աշխատանք ,, Օսմանյան պետության առաջին դարը,, թեմայով:

ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ – ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
  1. Կատարել հետազոտական աշխատանք ,,Հայ – ռուսական հարաբերությունները միջնադարում,, թեմայով:

ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ – ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 2014 թվականի դեկտեմբեր
  1. Կատարել հետազոտական աշխատանք ,, Քրիստափոր Կոլումբոս,, թեմայով;
  2. Համեմատել աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանի հերոսներին և հակահերոսներին:
ՔՍԱՆՈՒԹԵՐՈՐԴ – ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 2014 թվականի դեկտեմբեր-2015 թվականի հունվար
1.Համեմատել տարբեր քաղաքակրթությունների Վերածնունդները:
ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը՝ 16.12.2014-16.01.2015
1. Կատարել հետազոտական աշխատանք ,,Ռեֆորմացիայի հայկական արմատները,, թեմայով:
ԵՐԵՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍ
Կատարման ժամկետը՝ 2015 թվականի հունվար
1.Համեմատել Արևմուտքի և Արևելքի միջնադարերը;
2.Թվարկել միջնադարի ձեռքբերումները /պատասխանը հիմնավորել/:
ԵՐԵՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` ձմեռային արձակուրդ
1. ,,Ես կարողանում եմ,, ստուգատեսի նախապատրաստություն:   
ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 2015 թվականի հունվար
1. Ստուգատեսային անհատական և խմբային աշխատանքներ:
ԵՐԵՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 2015 թվականի փետրվար
1.Համեմատել 17-18-րդ դարերի հեղափոխությունները;
2.Կատարել հետազոտական աշխատանք ,,Հայկական ազատագրական շարժումը 17-18-րդ դարերում,, թեմայով:
ՔԱՌԱՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը՝ 01-10.03
  1. Վերլուծել Դավիթ Բեկին նվիրված արվեստի կամ գրականության որևէ ստեղծագործություն:ստեղծագործություն:
ՔԱՌԱՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը՝ 10-29.03
  1. Վերլուծել Նապոլեոն Բոնապարտին նվիրված արվեստի կամ գրականության որևէ ստեղծագործություն:
ՀԻՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 30.03-03.04
  1. Կատարել դասագրքի էջ 129-ի առաջադրանքները:

ՀԻՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 04-13.04
  1. Վերլուծել Աբրահամ Լինքոլնին նվիրված արվեստի կամ գրականության որևէ ստեղծագործություն:
ՀԻՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 13.04-15.05
1. Կատարել հետազոտական աշխատանք «Հայկական կուսակցությունների գործունեությունը մինչև առաջին աշխարհամարտի սկիզբը» թեմայով:
ՎԱԹՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 15-31.05
  1. Թվարկել նոր ժամանակների 10 գլխավոր դասերը /պատասխանը հիմնավորել/;
  2. Թվարկել նոր ժամանակների 10 ականավոր գործիչներին /պատասխանը հիմնավորել/:

Դասարանական առաջադրանքներ 8-րդ դասարան

                     
ԱՌԱՋԻՆ ԴԱՍ
  1. Սահմանել ,,Ավատատիրություն,, հասկացությունը;
  2. Թվարկել ավատատիրական հասարակության օրինաչափությունները;
  3. Թվարկել հայկական ավատատիրության առանձնահատկությունները;
  4. Բացատրել միջնադարի ժամանակագրական պարբերացումը:

ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍ
  1.  Թվարկել Բագրատունյաց Հայաստանի տնտեսության զարգացած և թերզարգացած ճյուղերը;
  2. Համեմատել իննը և տասնմեկերորդ դարերի հայկական տնտեսությունը;
  3. Ներկայացնել Բագրատունյաց Հայաստանի տնտեսության ճյուղերից մեկը:

ԵՐՐՈՐԴ ԴԱՍ
  1. Թվարկել Բագրատունյաց Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողությունները և անհաջողությունները;
  2. Համեմատել Բագրատունի արքայատոհմի երկու արքաների /Ձեր ընտրությամբ/ ներքին քաղաքականությունը:

ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍ
  1. Թվարկել Բագրատունյաց Հայաստանի նշանավոր մշակութային գործիչներին;
  2. Ներկայացնել Բագրատունյաց Հայաստանի որևէ մշակութային գործչի կյանքն ու գործը:

ՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
  1. Սահմանել ,,Հայկական վերածնունդ,, հասկացությունը;
  2. Բացատրել հայկական վերածննդի պատճառները:

ՅՈԹԵՐՈՐԴ ԴԱՍ
  1. Ներկայացնել հայ-բյուզանդական հարաբերությունները 11-րդ դարի երկրորդ կեսին;
  2. Ապացուցել, որ Գրիգոր Մագիստրոսը հայ-բյուզանդական հարաբերությունների խորհրդանիշն է:
ՈՒԹԵՐՈՐԴ – ԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
  1. Թվարկել ավատատիրական Արևելքի առանձնահատկությունները;
  2. Ներկայացնել ավատատիրության ժամանակագրությունը Արևելքում և Արևմուտքում;
  3. Ապացուցել, որ միջնադարյան Արևելքն ավատատիրական էր:

ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍ
  1. Թվարկել Բագրատունիների պետության ստեղծման և կործանման երեքական պատճառ;
  2. Բագրատունիների օրինակով ապացուցել, որ անհատը կարևոր դեր է խաղում պատմության մեջ;
  3. Համեմատել 5-րդ և 10-րդ դարերի հայկական մշակույթը:

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
  1. Թվարկել քոչվորական արշավանքները Հայաստան 11-13-րդ դարերում;
  2. Ապացուցել, որ հնարավոր էր ետ մղել քոչվորական ասպատակությունները;
  3. Համեմատել սելջուկյան և մոնղոլական տիրապետությունները Հայաստանում:

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
  1. Թվարկել Կիլիկիայում հայկական պետության առաջացման գործոնները;
  2. Համեմատել Բագրատունյաց Հայաստանի և Կիլիկիայի հայկական պետության տնտեսությունները;
  3. Սահմանել Կիլիկիայի հայկական պետության պատմությանն առնչվող յոթ հասկացություն;
  4. Նկարագրել Կիլիկիայի հայկական պետության մշակույթի մակարդակը;
  5. Կազմել Կիլիկիայի հայկական պետության ժամանակագրությունը;
  6. Թվարկել Կիլիկիայի հայկական պետության արտաքին քաղաքականության ձեռքբերումները և ձախողումները;
  7. Բնութագրել Մլեհին և նրա քաղաքականությունը:

ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ – ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
  1. Թվարկել խաչակրաց արշավանքների իրական և քարոզչական պատճառները;
  2. Բնութագրել խաչակիր ասպետներին;
  3. Կազմել խաչակրաց արշավաքների ժամանակագրությունը;
  4. Համեմատել խաչակրաց արշավանքներից ցանկացած երեքը:

ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍ
  1. Սահմանել ,,Միջնադարը ծաղկման ժամանակաշրջանում,, թեմային առնչվող 11 հասկացություն;
  2. Համեմատել միջնադարի ծաղկման ժամանակաշրջանի երեքական պետական և մշակութային գործիչների;
  3. Թվարկել միջնադարի ծաղկման ժամանակաշրջանի գլխավոր ձեռքբերումները:

ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
  1. Թվարկել հայկական քաղաքակրթության մայրամուտի պատճառները;
  2. Սահմանել 14-17-րդ դարերի հայոց պատմության ութ հիմնական հասկացությունները;
  3. Բնութագրել 14-17-րդ դարերի մշակութային գործիչներից երեքին;
  4. Կազմել 14-17-րդ դարերի հայոց պատմության ժամանակագրությունը:

ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ԴԱՍ
  1. Թվարկել Հարյուրամյա պատերազմի պատճառները;
  2. Ապացուցել, որ Հարյուրամյա պատերազմն անխուսափելի էր;
  3. Սահմանել Հարյուրամյա պատերազմին առնչվող հինգ հասկացություն;
  4. Բնութագրել Հարյուրամյա պատերազմի ժասմանակաշրջանի որևէ գործչի:

ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
  1. Թվարկել Արևելահռոմեական կայսրության կործանման պատճառները;
  2. Ապացուցել, որ Բյուզանդական կայսրության կործանումն անխուսափելի էր;
  3. Սահմանել 15-րդ դարի եվրոպական պատմության կարևորագույն հասկացությունները;
  4. Կազմել Եվրոպայի 14-15-րդ դարերի պատմության ժամանակագրությունը, ներառելով 5 կարևորագույն իրադարձությունները:

ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ – ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
  1. Կազմել ռուսական պետության ժամանակագրությունը մինչև 17-րդ դար;
  2. Բնութագրել ուսումնասիրված ժամանակաշրջանի որևէ ռուս գործչի;
  3. Ապացուցել, որ գոյություն ունի ռուսական քաղաքակրթություն:

ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ – ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` դեկտեմբերի 2-12
  1. Թվարկել աշխարհագրական մեծ հայտնագործությունները;
  2. Բնութագրել աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանի որևէ գործչի;
  3. Ապացուցել, որ աշխարհագրական մեծ հայտնագործություններն անխուսափելի էին;
  4. Համեմատել աշխարհագրական մեծ հայտնագործությունների և խաչակրաց արշավանքների քաղաքակրթական հետևանքները:
ՔՍԱՆՈՒԹԵՐՈՐԴ – ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` դեկտեմբերի 12-19
  1. Թվարկել եվրոպական վերածննդի պատճառները;
  2. Բնութագրել Վերածննդի տարբեր ոլորտների մեկական գործչի;
  3. Կազմել եվրոպական վերածննդի ժամանակագրությունը;
  4. Ապացուցել, որ եվրոպական վերածնունդը արևմտյան քրիստոնեության վերջի սկիզբն է:

ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը՝ դեկտեմբերի 19-26
  1. Սահմանել ,,Ռեֆորմացիա,, հասկացությունը և այդ երևույթի հետ առնչվող բոլոր հասկացությունները;
  2. Կազմել Ռեֆորմացիայի ժամանակագրությունը;
  3. Ապացուցել, որ Ռեֆորմացիան Վերածննդի քաղաքակրթական շարունակությունն է:

ԵՐԵՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍ
Կատարման ժամկետը՝ դեկտեմբերյան վերջին դաս
  1. Կազմել միջնադարի 10 կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը;
  2. Սահմանել միջնադարի 10 կարևոր հասկացությունները;
  3. Ապացուցել, որ միջնադարը պատմական օրինաչափությունների դրսևորում է:

ԵՐԵՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԴԱՍ
Կատարման ժամկետը՝ 2015թ.-ի հունվարի առաջին դաս
  1. ,,Ես կարողանում եմ,, ստուգատես
ԵՐԵՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍ
Կատարման ժամկետը՝ 15.01-20.01
  1. Սահմանել ,,Հեղափոխություն,, հասկացությունը;
  2. Թվարկել հեղափոխությունների պատճառներն ըստ տեսակների;
  3. Ապացուցել, որ հեղափոխությունները պատմական օրինաչափությունների դրսևորում են;
  4. Մարդկություն – հեղափոխություն + այլմոլորակայիններ = x, գտնել x-ը /պատասխանը հիմնավորել/:

ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 26.01-30.01
  1. Ստուգատեսային շաբաթ
ԵՐԵՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 02.02-06.02
  1. Թվարկել անգլիական հեղափոխության պատճառները;
  2. Կազմել անգլիական հեղափոխության ժամանակագրությունը;
  3. Ապացուցել անգլիական հեղափոխության անխուսափելիությունը;
  4. Բնութագրել Օլիվեր Կրոմվելին:
ԵՐԵՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը՝ 09-13.02
  1. Թվարկել ամերիկյան հեղափոխության առանձնահատկությունները և փուլերը;
  2. Կազմել ամերիկյան հեղափոխության ժամանակագրությունը;
  3. Բնութագրել ամերիկյան հեղափոխության հերոսներից որևէ մեկին;
  4. Բացատրել Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքականությունն ամերիկյան հեղափոխության ժամանակ:
ՔԱՌԱՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 16-20.02
  1. Թվարկել ֆրանսիական մեծ հեղափոխության պատճառները և փուլերը;
  2. Բնութագրել ֆրանսիական մեծ հեղափոխության մեկական հերոսի և հակահերոսի;
  3. Կազմել ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակագրությունը;
  4. Ապացուցել, որ ֆրանսիական մեծ հեղափոխությունը առանցքային դեր խաղաց մարդկային քաղաքակրթության առաջընթացում: 
Աղբյուրներ` համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 37-42
ՔԱՌԱՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը՝ 23-27.02
  1. Թվարկել հայկական ազատագրական պայքարի նոր փուլի՝ 17-րդ դարի երկրորդ կես-18-րդ դար, նախադրյալները;
  2. Բնութագրել ազատագրական պայքարի նվիրյալներից որևէ մեկին;
  3. Նկարագրել Արցախի զինված պայքարը;
  4. Ապացուցել Անգեղակոթի ժողովի անարդյունավետությունը:
Աղբյուրներ՝ Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 6-16
    ՔԱՌԱՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՍ
                           Կատարման ժամկետը՝ 02.03
  1. Նկարագրել Դավիթ Բեկի վարած ճակատամարտերից որևէ մեկը;
  2. Ապացուցել, որ Դավիթ Բեկը պետություն էր ստեղծել;
  3. Բնութագրել Դավիթ Բեկի զորավարներից որևէ մեկին;
  4. Թվարկել Դավիթ Բեկի անկախական շարժման ձախողման գլխավոր և երկրորդական պատճառները:
Աղբյուրներ՝ Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 17-20
ՔԱՌԱՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍ
Կատարման ժամկետը՝ 03-06.03
  1. Անհատական և խմբային ստուգողական աշխատանք ,,Նոր ժամանակներ. հեղափոխությունների փուլը,, թեմայից:
ՔԱՌԱՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը՝ 09-13.03
  1. Թվարկել ֆրանսիական մեծ հեղափոխության հետևանքները և Նապոլեոն Բոնապարտի միահեծան իշխանության հաստատման պատճառները
  2. Կազմել Նապոլեոնյան ժամանակաշրջանի ժամանակագրությունը
  3. Բնութագրել Նապոլեոն Բոնապարտին
  4. Համեմատել Նապոլեոնյան և Սրբազան Դաշինքի Եվրոպաները:
Աղբյուրներ՝  Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 43-52
ՔԱՌԱՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 16-20.03
  1. Համեմատել 19-րդ դարի ֆրանսիական հեղափոխությունները;
  2. Կազմել 19-րդ դարի ֆրանսիական հեղափոխությունների ժամանակագրությունը;
  3. Բնութագրել 19-րդ դարի ֆրանսիական հեղափոխությունների որևէ գործչի:
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 58-60,117
ՀԻՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 30.03-03.04
  1. Թվարկել ազգային պետությունների առաջացման գործոնները;
  2. Համեմատել Գերմանիայի և Իտալիայի միավորման գործընթացները;
  3. Շարադրել Օտտո ֆոն Բիսմարկի և Ջուզեպե Գարիբալդիի համեմատական բնութագիրը;
Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 121-130
ՀԻՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետ` 07-11.04
  1. Թվարկել ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի պատճառները և հետևանքները;
  2. Բնութագրել Աբրահամ Լինքոլնին;
  3. Ապացուցել, որ ֆրանս-պրուսական պատերազմն անխուսափելի էր;
  4. Սահմանել չորս հասկացություն, որոնք ընդհանուր են ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի և Ֆրանսիայի երկրորդ կայսրության կործանման համար:
Աղբյուրներ`  Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 113-115, 122-123http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%A2%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4_%D4%BC%D5%AB%D5%B6%D6%84%D5%B8%D5%AC%D5%B6
ՀԻՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 13-30.04
  1. Համեմատել հայերի վիճակը Օսմանյան և Ռուսական կայսրություններում;
  2. Բնութագրել 19-րդ դարի հայկական մշակույթը:
  3. Նկարագրել 19-րդ դարի հայկական տնտեսությունը;
  4. Ապացուցել, որ ազատագրական պայքարի զինված փուլն անխուսափելի էր:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 32-106
ՀԻՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 13-30.04
  1. Համեմատել հայերի վիճակը Օսմանյան և Ռուսական կայսրություններում;
  2. Բնութագրել 19-րդ դարի հայկական մշակույթը:
  3. Նկարագրել 19-րդ դարի հայկական տնտեսությունը;
  4. Ապացուցել, որ ազատագրական պայքարի զինված փուլն անխուսափելի էր:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 32-106
ՎԱԹՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 04-08.05
  1. Թվարկել ռուսական առաջին հեղափոխության պատճառները և հետևանքները;
  2. Ապացուցել, որ հակամարտ ռազմա-քաղաքական դաշինքների ձևավորումն աշխարհում անխուսափելի էր;
  3. Բնութագրել 19-րդ դարի վերջի-20-րդ դարի սկզբի պետական գործիչներից որևէ մեկին:
Աղբյուրներ`  Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 117-119, 148-152
     
ՎԱԹՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 11-15.05
  1. Բնութագրել հայկական քաղաքական ուժերի գործունեությունը ցեղասպանության շրջանում;
  2. Ապացուցել, որ դասագրքում կեղծված է երիտթուրքերի գործունեությունը;
  3. Նկարագրել Սասունի ինքնապաշտպանությունը:
  4. Սահմանել հայոց ցեղասպանության հետ առնչվող 10 հասկացություն:
Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ106-110, 115-116, 118-124
 Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 137-139
ՎԱԹՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 18-30.05
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Комментариев нет:

Отправить комментарий