воскресенье, 26 июля 2015 г.

Օր 1. արդյունքներ

2015 թվական, հուլիսի 26, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Մայր դպրոց, «Հասարակագիտական դասավանդողների բաց ստուգատես»: 

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Զարթոնի Սերունդ» ինտելեկտուալ մրցախաղը առիթ դարձնելով՝ այսօր, առավոտյան ժամը 10.00-ին մեկնարկեց հասարակագետների ամառային եռօրյա ճամբարի առաջին օրը:  Մեկնարկը տրվեց, երբ արդեն «Տիգրան Հայրապետյան» ընթերցասրահում էին գտնվում Հայաստանի տարբեր մարզերից, շրջաններից և գյուղերից ժամանած մեր հյուրերը: Մինչ բուն աշխատանքներին անցնելը՝ կրթահամալիրի տնօրենի գլխավորությամբ շրջայց կատարվեց Մայր դպրոցում, որի ընթացքում հյուրերը ծանոթացան կրթամալիրի բաց, ազատ, թափանցիկ միջավայրին:




Ժամը 11.00: Ավագ դպրոցի ընթերցասրահում աշխատանքները սկսեց հասարակագիտական դասավանդողների ամառային բաց ստուգատեսը: Քննարկման թեման ուսուցման մրցակցային մեթոդներն էին: Հարցը դրվեց այսպես. ի՞նչ միջոցներով սովորողին դուրս բերել ուսուցման զուբրիտի համակարգից՝ ապահովելով նրա որակյալ կրթությունը: Հայաստանի անկախացումը ԽՍՀՄ-ից դեռ չի ապահովել ՀՀ-ում առկա բոլոր ոլորտների (տնտեսական, քաղաքական, կրթական, սոցիալական…) անկախ գործունեության ձևավորումը: Դժբախտաբար, կրթության ոլորտը բացառություն չէ: ՀՀ կրթական համակարգում շարունակում է գործել սովետական անգիրի դպրոցի մոդելը, որը բնականաբար, պատճառահետևանքային կապ ունի ՀՀ մյուս ոլորտների հետ ( օր.՝ սոցիալական ոլորտ-գործազրկություն): «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հասարակագետ-դասավանդող Վահրամ Թոքմաջյանը ներկայացրեց ոչ ֆորմալ կրթության իր ձևաչափը: «Երբ կրթությունն ավելի ազատ է» խորագրով բանախոսության մեջ, նա առաջ քաշեց ոչ ֆորմալ կրթության մեթոդները, որոնք շատ լավ կիրառվում են Կրթահամալիրում: Օրինակ՝ ֆորմալ կրթությունը ունի մեկ ընդհանուր ծրագիր, միասնական պահանջներ, ժամանակի հստակ հատված, որի ընթացքում այսքան սովորողներ պիտի այսքան բան իմանան և դեռ  իրենց համար էլ արժեքային հստակ համակարգ ձևավորեն։ Բայց մարդիկ իրենց հնարավորություններով տարբեր են, տարբեր են նաև  նրանց կրթական պահանջմունքները: Ոչ ֆորմալ կրթությունը մարդու նախասիրած, նրա ընտրած ոլորտում է, ինչն ապահովելու համար նախևառաջ անհրաժեշտ է քանդել ուսուցչի և աշակերտի միջև պատ դարձած ուղղահայաց վեկտորն ու կառուցել ընդարձակ հարթակ՝ խրախուսելով դպրոցում գտնվող յուրաքանչյուր անհատի ազատ ինքնադրսևորումը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ոչ ֆորմալ կրթության զգալի փորձ ունի, որն իրականացնում է  ակումբային գործունեությունների, ուսումնական ճամփորդությունների, ստուգատեսների, մրցաշարերի, վերապատրաստումների, դասընթացների շնորհիվ: Ոչ ֆորմալ կրթությունը, ինչպես ընդունված է, չի հանգեցնում պաշտոնապես ճանաչված արդյունքի, բայց շատ շուտով արդյունքը երևում է հենց սովորողի տրամադրության ու հակումների դրսևորման ինտենսիվության մեջ։

  Աշխատանքների առաջին փուլն ավարտելուց հետո հյուրերը այցելեցին Գեղարվեստի դպրոց: Նրանք շրջեցին դպրոցում, ճաշեցին, որից  հետո վերադաձան Ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահ՝ աշխատանքները շարունակելու:
 Այս անգամ քննարկան թեման բուն պատմություն առարկան էր՝ իր խեղաթյուրված դասագրքերով: Այստեղ հավաքվածների միակ նպատակը կրթական համակարգի մեջ փոփոխություններ կատարելն է, թավշյա հեղափոխություն անելը՝ ապավինելով սեփական ուժերին և միջոցներին: Ստուգատեսի մասնակիցները  ողջունեցին Կրթահամալիրում գործող այլընտրանքային կրթական համակարգը՝ ցանկություն հայտնելով այսպիսի կրթական միջավայր խմորել նաև իրենց դպրոցներում: Սակայն ստուգատեսի մասնակից դպրոցների ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենց կրթական  հաստատությունները չունեն այնպիսի միջոցներ ու հնարավորություններ, ինչպիսին ունի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Այս փոքրիկ խնդիրը լուծվեց. Կրթահամալիրը կխթանի տարբեր դպրոցների  սովորողների պատրաստումը ոչ ֆորմալ կրթությանը՝  ծառայեցնելով իր իսկ կրթական ռեսուրսները:

  
Հասարակագետների վերապատրաստման աշխատանքները կշարունակվեն նաև ամառային բաց ստուգատեսի հաջորդ օրը՝ հուլիսի 27-ին, որի ընթացքում կշարունակվեն երկուստեք փորձի փոխանակումն ու  նոր համագործակցությունների ձևավորումը:

Աննա Գսպոյան

Комментариев нет:

Отправить комментарий