суббота, 31 октября 2015 г.

Հաշվետվություն

Մանկավարժական աշխատողների աշնանային դպրոց.

Քաղաքացիական կրթության և հանրային կապերի ուսումնական կենտրոնն աշնանային դպրոցում աշխատեց հետևյալ ուղղություններով.

Ինքնակրթություն
Մասնագիտական խորհրդատվություն
Ակումբային գործունեություն
Մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում
Շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներ (ուսումնական կենտրոնից այս աշխատանքներին մասնակցել են` Աշոտ Տիգրանյանը, Հայկազ Մարգարյանը, Արսեն Գալստյանը):

Այժմ անդրադառնանք այս կետերից յուրաքանչյուրին առանձին և անհատապես

Վահրամ Թոքմաջյան
Ինքնակրթություն, ընթերցանություն-1, 2, 3, 4, 5, մի շարք հոդվածներ և նյութեր հասարակագիտության կաբինետում առկա ամսագրերից:
Ինչպես նաև`
Նիկոլ Մարգարյան-Վերբալ հաղորդակցությունը հայկական բուհական համակարգում
Պաոլո Սելլի-Պատմությունը, որպես գործիք
Երկրորդ աշխարհամարտի, առիթների, պատճառների, առաջնորդների հարաբերությունների վերաբերյալ մի շարք փաստագրական ֆիլմեր:
Անցկացրել եմ պատմության ուսուցման ընտրությամբ գործունեության խմբի երեք պարապմունք, ակումբային չորս պարապմունք, մասնագիտական խորհրդատվություն, սովորողների հետ աշխատել եմ <<Հանրամատչելի հոդվածաշար>> նախագծի վրա, արդյունքները շուտով կհրապարակենք: Գործընկերներիս հետ ունեցել ենք մի շարք մասնագիտական քննարկումներ, վերանայել ենք հասարակագիտական բլոգի ծրագրերը:
Աշոտ Տիգրանյան. հաշվետվությունը կարող եք տեսնել հետևյալ հղումով:
Հայկազ Մարգարյան. հաշվետվությանը հետևյալ հղումով:
Վանիկ Գաբրիելյանն աշխատել է իր ուսումնական բլոգի վրա:

 

Комментариев нет:

Отправить комментарий