вторник, 28 июля 2015 г.

Օր 2. արդյունքներ

Այսօր՝ հուլիսի 27-ին, Ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում իր աշխատանքները շարունակեց հսարակագիտական դասավանդողների ամառային ճամբարը: Եթե ճամբարի առաջին օրը ստուգատեսի մասնակիցները ծանոթացան կրթահամալիրին, վերջինիս այլընտրանքային կրթական համակարգին, քննարկեցին ֆորմալ-ոչ ֆորմալ ուսուցման մեթոդներն ու բանավիճեցին այս կամ այն տեսակետի շուրջ, ապա այսօր դասավանդողները  ձեռնամուխ եղան թիմային աշխատանքին: Բաժանվելով երեք առանձին խմբերի՝  յուրաքանչյուր խումբ աշխատեց ամառային ճամբարի արդյունքում ստեղծվելիք հասարակագիտական ակումբի և դրա հայտարարության տեքստի վրա: Վերջնական ձևակերպումները՝ ավելի ուշ:

Հասարակագիտական ստուգատեսի աշխատանքները լուսաբանելու համար մեզ միացավ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության աշխատանքային թիմը:  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ոչ ֆորմալ կրթության փորձը ներկաներին փոխանցելու և ավելի պատկերավոր դարձնելու համար կազմակերպվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Ներկաներից կային այնպիսիք, ովքեր առաջին անգամ էին մասնակցում նման ձևաչափ ունեցող մրցախաղի: Օրը խոստումնալից էր: Առաջիկայում փոխգործակցության շրջանակը ընդարձակելով, փոքր-փոքր քայլերով կարող ենք կառուցել արդիական, սովորողի շահերին ծառայող կրթական համակարգ:

Աննա Գսպոյան 

Комментариев нет:

Отправить комментарий