четверг, 9 июля 2015 г.

Հայոց պատմություն 12-րդ դասարան (Մաս 3)

Դաս 41 - Կրկնություն (1 ժամ), Թեստային առաջադրանքներ:
Թեմա 8 Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում (7 ժամ):
Դաս 42 - ա) Պայքար քոչվոր ցեղերի դեմ. Ազատագրական լեգենդ: Հայ եկեղեցու նվիրական աթոռները: Էջմիածին:
բ) Հայոց թագավորության վերականգման փուլը Աղթամարում (1 ժամ):
Դաս 43 - ա) Քաղաքական դրությունը Մերձավոր Արևելքում XVI դ. սկզբին: Թուրք - պարսկական պատերազմները և Հայաստանը (1 ժամ):
Դաս 44 - ա) Հայաստանի ազատագրական պայքարի նոր փուլը (Ստեփանոս Սալմաստեցի):
բ) Հայկական իշխանությունները. Արցախ, Սյունիք, Զեյթուն (1 ժամ):
Դաս 45 - Հայկական մշակույթը X - XIV դարում:
ա) Կրթություն: Բարձրագույն դպրոցներ:
բ) Պատմագրություն, Իրավագիտություն և Փիլիսոփայություն (1 ժամ):
Դաս 46 - ա) Գրականություն և արվեստ:
բ) Հայկական մշակույթի վերածննդի հիմնական արդյունքները (1 ժամ):
Դաս 47 - Հայկական Մշակույթը XV - XVII դ.
ա) Տպագրություն (Հակոբ Մեղապարտ) դպրոցը:
բ) Գիտությունը, Պատմագրությունը, Բնագիտությունը և Բժշկությունը
գ) Արվեստը (1 ժամ):
Դաս 48 - Կրկնություն (1 ժամ)
Թեստային առաջադրանքներ:
Դաս 49 - Անցած դասերի ամփոփիչ կրկնություն: Քննության թեստային առաջադրանքների կազմում և ստուգում (1 ժամ):
Թեմա 9 Պայքար Հայաստանի ազատագրության համար XVII դ.  2 րդ. կես - XIX դ. I -ին կեսին:
Դաս 50 - ա) Արևմտաեվրոպական կողմնորոշումը (Մահտեսի Մուրադ և ուրիշներ):
բ) Էջմիածնի 1677թ. ժողովը (Հակոբ Ջուղայացի):
գ) Հայաստանի ազատագրությունը (Իսրայել Օրի) (1 ժամ):
Դաս 51 - ա) Արցախի և Սյունիքի պայքարը, Ռազմաքաղաքական իրադրությունը Անդրկովկասում և Հայսատանում:
բ) Արցախի պայքարը, սղնախների կազմավորումը:
գ) Ռուսական զորքերի ներխուժումը Անդրկովկաս Կասպիտական արշավանքը 1722թ. և Թուրքական զորքերի ներխուժումը Անդրկովկաս 1723թ. Երևանի ինքնապաշտպանությունը:
դ) Շարժման ծավալումը Արցախում (1 ժամ):
Դաս 52 - ա) Ազատագրական պայքարը Սյունիքում ( Դավիթ Բեկ, Մխիթար սեբաստացի):
բ) Հայկական իշխանությունները Արցախում (Համսայի Մելիքությունները) (1 ժամ):
Դաս 53 - ա) Ազատագրական պայքարը XVII դ. երկրորդ կեսին: Հովսեփ Էմին:
բ) Մովսես Սարաֆյանի ծրագիրը և Հովսեփ Արղությանի Հյուսիսային ծրագիրը (1 ժամ):
Դաս 54 - ա) Հնդկահայ ազատագրական խմբակը (Շահամիր Շահամիրյան):
բ) «Նոր տետրակ», «Որոգայթ փառաց», Շահամիրյանի ծրագիրը (1 ժամ):
Դաս 55 - ա) Արևելյան Հայաստանը և Ռուսատանը, Ռուս - Պարսկական պատերազմները, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին:
բ) Հայերի մասնկցությունը (Ներսրես Աշտարակեցի) Պարսկահայերի գաղթը (1 ժամ):
Դաս 56 -  ա) Հայկական մարզը:
             բ) Հայ եկեղեցին և ցարիզմի քաղաքականությունը 1836թ. եկեղեցական կանոնադրությունը (1 ժամ):
Դաս 57 - ա) Արևմտյան Հայաստանը XIXդ. I-ին կեսին, Արևելյան հարց և Ռուս- թուրքական պատերազմները:
բ) Արևմտահայերի մասնակցությունը և գաղթը Ռուսաստանի սահմաններ:
գ) Արևմտայհայության ծանր դրությունը 1830 - 1840թ-ին (1 ժամ):
Դաս 58 Կրկնություն (1 ժամ): Թեստեր:
Թեմա 10 Ազատագրական շարժման վերելքը XIX դ. II- րդ. կեսին և XX  սկզբին (8 ժամ): 
Դաս 59 - ա) Արևելյան հարցի սրումը 1877-1878թ. Ռուս- թուրքական պատերազմը:
բ) Հայկական հարցի միջազգայնացումը Բեռլինի կոնգրեսում (1 ժամ):
Դաս 60 - ա) Ազգային - հասարակական շարժումը Արևմտահայերի սահմանադրությունը: 1862թ. Զեյթունի ապստամբությունը:
բ) Ազատագրական խմբակները և կազմակերպությունները:
գ) Քաղաքական կուսակցությունները (1 ժամ):
Դաս 61 - ա) Ազատագրական պայքարի զինված փուլը Հայդուկային շարժում:
բ) 1894-1896թթ. կոտորածները: Սասունի և Զեյթունի ապստամբությունները:
գ) Արևելյան Հայստանը: 1903թ. հունիսի 12օրերին հայ- թաթարական ընդհարումներ (1 ժամ):
Դաս 62 - ա) Երիտթուրքերի հեղաշրջումը 1908թ. հայերի կոտորածները Կիլիկիայում:
բ) Հայկական հարցը 1912 -1914թթ (1 ժամ):
ա) Առաջին աշխարհամարտի պատճառները, սկիզբը, ընթացքը:
բ) Հայերի մասնակցությունը (կամավորական ջոկատները)
գ) Հայոց մեծ Եղեռնը (1 ժամ):
Դաս 64 - Հայաստանը 1917թ. Ռուսական հեղափոխությունների շրջանում:
ա) Փետրվարյան հեղափոխությունը: Օզակոմ ժամանակավոր կառավարությունը և Արևմտյան Հայաստանը:
բ) Արևմտայահերի առաջին հմագումարը: Արևմտահայերի ազգային խորհուրդը: Արևելահայերի ազգային խորհուրդը:
գ) Հոկտեմբերյան հեղաշրջում: Խորհրդային Ռուսաստանի և Հայկական հարցը (Բրեստ - Լիտովսկի) դաշնագիրը (1 ժամ):
Դաս 65 - Թուրքական զորքերի ներխուժումը Անդրկովկաս:
ա) Հայոց զորքի դիմադրությունը, և Մայիսյան հ)երոսամարտերը:
բ) Հայոց պետականության վերականգնումը և Բաթումի պայմնագիրը (1 ժամ):
Դաս 66 - Հայական մշակույթը նոր շրջանում XVIIդ. II-րդ կեսից  XIXդ. I -ին կես:
ա) Դպրոցներ, տպագրություն գիտություն (պատմագրություն, գրականություն):
բ) Հայկական մշակույթը XIX դ. II -րդ կեսից և XXդ. սկզբին գիտություն, մամաուլ, արվեստ և ճարտարապետություն (1 ժամ):
Դաս 67 Ամփափիչ կրկնություն (1 ժամ):
Դաս 68 Ամփոփիչ կրկնություն (1 ժամ):

Ընդհանուր դասընթացի պարագայում գնահատումն իրականացվում է հիմնվելով երեք բաղադրիչներ վրա.
Սովորողների անհատական աշխատանքներ
Թեստային-գրավոր ստուգումներ
Բանավոր պատասխաններ

Հաշվի է առնվում նաև սովորողների մասնակցությունը Պատմություն դասընթացին ուղղված նախագծերին, համապատասխան ուղղվածության ստուգատեսներին, ուսումնական ճամփորդություններին:


Լրացուցիչ կրթություն 12-րդ դասարան
Բացատրագիրը և հայեցակարգը համապատասխանում են ընդունված ստանդարտին:
Շաբաթական վեց դասաժամ:
Խնդիրներ և նպատակ
Սույն ծրագիրն իրականացվում է  12-րդ դասարանում, որպես լրացում հիմնական կրթության: Ծրագիրն ուղղված է այն սովորողներին, ովքեր ցանկանում են ավելի համակողմանի և խորքային գիտելիքներ ձեռք բերել Պատմություն առարկայից, միտված են իրենց մասնագիտական կողմնորոշումը զարգացնելու այդ ուղղությամբ և ոչ միայն: Լուծվող հիմնական խնդիրներն են.
·         Համակողմանի և խորքային գիտելիքների ձեռք բերում
·         Ինքնուրույն հետազոտական աշխատանքների ներկայացում
·         Նախագծային աշխատանքների կազմակերպում, ձևակերպում և իրականացում
·         Պատմության գիտության ձերբազատումը թվերի անհետաքրքիր բազմություն դիտարկվելուց
·         Անցյալի կենսափորձի առօրյա կիրառում
·         Տրամաբանական և վերլուծական մտքի զարգացում
·         Փաստերի համադրման, եզրակացություններ կատարելու հատկությունների զարգացում
Արդյունքում
·         Սովորող, ով ունի բավարար գիտելիքներ Պատմություն գիտությամբ զբաղվելու և այդ նախասիրության շրջանակներն ընդլայնելու համար
·         Ծանոթ է հայոց և համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձություններին
·         Տիրապետում է վերը նշված միջոցներին
·         Առանց կրկնուսուցման, միջին և բարձր միավորային շեմով հաղթահարում է միասնական և ավարտական քննություններ:
Ուսումնական կաբինետ

Ուսումնական կաբինետը հագեցած է համապատասխան մեդիառեսուրսներով և գրադարանով: Գրադարանում առկա է ուսումնական անհրաժեշտ գրականության նվազագույն փաթեթը

Սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքներ

Լրացուցիչ կրթության պարագայում, երբ երկուստեք կա ոչ թե պարտադրանքի, այլ համատեղ հետաքրքրությունների դաշտ, դասավանդողին և սովորողին անհրաժեշտ գործիքները նույնականացվում են

Գրականության ցանկը
1.
Հին և միջին դարեր
Սկզբնաղբյուրները
1.
Ագաթանգեղոս «Հայոց Պատմություն» 1983թ.
2.
Փավստոս Բյուզանդ « Հայոց պատմություն» 1983թ.
3.
Մովսես Խորենացի «Հայոց պատմություն» 1981թ.
4.
ղազար Փարպեցի «Հայոց պատմություն Թուղթ Վահան Մամիկոնյանին» 1982թ.
5.
Սեբեոս «Պատմություն» 1979թ.
6.
Ղևոնդ «Պատմություն» 1982թ.
7.
Ստ. Օրբելյան  «Սյունիքի պատմություն»1986թ.
8.
Հայ ժող. պատմության քրիստոմատիա Հ 1. 1981թ.
9.
Հ. ժ. պ. քրիստոմատիա 2007թ.
10.
Առաքել Դավրիժեցի  «Պատմություն» 1988թ.
Ուսումնասիրությունները
1.
ժամկոչյան, Աբրահամյան, Մելիք - Բախշյան (Հ. Ժ . Պ սկզբից մինչև XVIIIդ. վերջը):
2.
«Տիգրան Մեծ» «Հայաստանի պայքրը Հռոնի և Պարթևստանի դեմ»:
3.
Շահինյան Լ. «Հայաստանը և առաջին Արշակունիները» 1993թ.
4.
ՏԵր-Ղևոնդյան  «Հայաստանը VI -VIII դարերում 1996թ.
5.
Մ.Զոլալյան «Արևմտըան Հայաստանը XVI-XVIII դարերում»:
2.
Նոր և նորագւյն շրջանների սկզբնաղբյուրներ
1.
Աբ. Եևանցի «Պատմակական պատերազմներ» 1721 - 1736թթ.: 1977թ. Վենետիկ:
2.
«Նոր տետրակ» 1991թ.
3.
Գիրք անուանեալ «Որոգայթ փառաց» Թիֆլիս 1913թ.
4.
Հ.Հ պառլամենտի օրենքները (1918 - 1920թթ.) Երևան 1998թ.
5.
Ա. Ֆ. Միասնիկյան «Ընտիր երկեր» Երևան 1957թ.
Ուսումնասիրություններ
1.
Ն. Ադոնց «Հայկական հարց» 1996թ.
2.
Աղայան Ծ. Հ. Ժ «Ազատագրական պայքարի պատմությունից»:
3.
Զոհրաբյան Է. 1920թ. « Թուրք - հայկական պատերազմը»:
4.
Զ. Կիրակոսյան «Առաջին աշխարհամարտը և արևմտահայոըթյունը»:
5.
Պողոսյան Հ. «Զեյթունի պատմությունը»:
6.
Օրմանյան Մ. «Ազգապատում», Հ. 3. 1927թ.
7.
Վրացյան Ս. «Հայաստանի Հանրապետություն» 1993թ.
8.
«Հայկական հարց» հանրագիտարան:
9.
Հարությունյան Ա. «Թուրքական ինտերվենցիան»Անդրկովկաս:
10.
Ուլուբաբյան «Արցախյան գոյապայքարի տարեգրություն»:

Комментариев нет:

Отправить комментарий