четверг, 9 июля 2015 г.

Հասարակագիտություն 9-րդ դասարան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր 

«Հասարակագիտություն» առարկայի «Բարոյագիտություն» դասընթացի ծրագիր 9-րդ դասարան 

Հայ Առաքելական եկեղեցու, հայ հոգևորականի դերը դպրոցում պայմանավորված է աճող սերնդի սոցիալհումանիտար կրթությունը լրացնելու, նոր սոցիոմշակութային պայմաններում աշխարհիկ դպրոցում դաստիարակչական գործառույթների զարգացման մանկավարժական պահանջներով, ինչպես նաև կրթական համակարգում ուսուցման հոգևոր-բարոյական հիքերը վերականգնելու ձգտումներով
Աճող սերնդի հաղորդակցությունը ավանդական հոգևոր-ազգային արժեքներին իրականացվում է բոլոր քաղաքակիրթ երկրների կրթական պրակտիկայում: ՀՀ Կրթակարգի, որը ձևավորվել է հայ հասարակության կրթությանն ուղղված սոցիալական պատվերի հիման վրա, պահանջներից է, մասնավորապես, որ միջնակարգ հանրակրթական դպրոցի շրջանավարտը գիտակցի հայ ժողովրդի ու հայոց պետության դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ, ունենա ազգային մտածողություն և ինքնագիտակցություն, լինի ազգային ավանդույթների կրողը, պահպանողն ու փոխանցողը, իմանա իր իրավունքներն ու պարտականություններնը, լինի օրինապահ, ազնիվ, մարդասեր, պատասխանատվությամբ օժտված, նախաձեռնող և հասարակական գործուն դիրքորոշում ունեցող քաղաքացի: Այս պահանջները հիմնավորում են Հայոց եկեղեցու պատմության ուսումնասիրման կարևորությունը և նշանակությունը արդի հանրակրթական դպրոցում: Քրիստոնեությունը, որպես համաշխարհային, համամարդկային կրոն, որպես գաղափարաարժեքային համակարգ և վարդապետություն, տարածվելուց հետո դարձել է քրիստոնեական ազգերի պատմական զարգացման անկապտելի մասը, իսկ հաճախ նաև` հասարակական և ազգային գիտակցության առանցքն ու հենքը: Քրիստոնեությունն առանձնահատուկ դեր է խաղացել Հայոց պատմության մեջ, ինչն անխզելիորեն կապված է Հայ առաքելական եկեղեցու հետ: Հայոց եկեղեցու շնորհիվ քրիստոնեությունը դարձել է հայ ժողովրդի ազգային նկարագրի անբաժանելի մասը: Քրիստոնեական բարոյագիտության մեջ Հայ Առաքելական եկեղեցու դերը բացառիկ է: Վիթխարի է նրա ներդրումը հայոց հոգևոր, կրթամշակութային արժեքների ձևավորման և պահպանման, հայոց պետականության ամրապնդման և զարգացման, ազգապահպանության գործում: Հայ ժողովրդի ազգային-հոգևոր կառույց լինելով հանդերձ` Հայոց եկեղեցին միաժամանակ քրիստոնեական ընդհանրական եկեղեցու մի մասն է և արժեհամակարգային բազմաթիվ ընդհանրություններ ունի քրիստոնեական համամարդկային հիմնարար արժեքների (ազատություն, արդարություն, հանդուրժողականություն, հարգանք առ մերձավորը…) հետ: Այս խնդիրն առանձնակի կարևորություն ունի նաև նոր սերնդին ընդհանուր բարոյական արժեքները և հասկացությունները փոխանցելու առումով, քանի որ ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում եկեղեցին համամարդկային արժեքներ կրող կարևորագույն ինստիտուտ է: Հետևաբար, դասընթացն իր կարևոր նպաստը կբերի սովորողների ընդհանուր աշխարհայացքի, Հայաստանի անկախացումից հետո հասարակության մեջ մեծ հետաքրքրություն առաջացավ Հայոց եկեղեցու պատմության, նրա կառույցի, դավանանքի և ընդհանրապես կրոնի ոլորտի նկատմամբ: Հանրակրթական որոշ հաստատություններում տարերայնորեն ներդրվեցին զանազան ծրագրեր (Հայ Առաքելական եկեղեցու պատմութուն, Կրոնի պատմություն, Կրոնագիտություն և այլն), որոնք ապահովված չէին որակյալ և անհրաժեշտ ծրագրերով ու դասագրքերով, դասընթացները պետականորեն չէին սպասարկվում: Դասընթացի նպատակն է` այս ոլորտում մշակել գիտամանկավարժական այնպիսի մոտեցումներ, որոնց հիմքում ընկած են մանկավարժության հիմնարար սկզբունքները` մատչելիություն, շարունակականություն, տարիքային առանձնահատկությունների հաշվառում, ինտեգրում այլ առարկաների հետ և այլն: Դասընթացի նպատակն է` ամբողջացնել հայագիտական առարկանների` հայոց պատմության և մշակույթի հետ կապված հարցերի շրջանակը՝ ամրապնդելով այդ առարկաներից սովորողների գիտելիքները, լրացուցիչ անհրաժեշտ տեղեկություններ հաղորդել, ինչպես նաև վեր հանել բազմաթիվ իրադարձությունների և երևույթների ընթացքը պայմանավորող հոգևոր-եկեղեցական գործոնները: Հայ ժողովուրդն ավանդաբար և պետականորեն յուրաքանչյուր տարի նշել և հիմա էլ նշում է ավելի քան երկու տասնյակ տոներ: Այս դասընթացը կօգնի սովորողին հասկանալու այդ տոների և արարողությունների ազգային-եկեղեցական, պատմական և դաստիարակչական իմաստը: Դասընթացը կօգնի նաև ստուգաբանել մեր կյանքի ու կենցաղի բազմաթիվ հարցեր, որոնց բացատրությունը կապված է ազգային-եկեղեցական ավանդույթների հետ: Հայաստանի Հանրապետությունն ընդգրկված է համաշխարհային քաղաքակրթական նշանակություն ունեցող այնպիսի խոշոր գործընթացների մեջ, որոնց ազդցությունն ակնհայտ է մշակույթի և հոգևոր-բարոյական հարցերի բնագավառում: Առարկան կօգնի ընկալելու արևմտյան, մասնավորապես համաեվրոպական կյանքի շատ արժեքներ, որոնք նույնպես կապված են քրիստոնեության հետ: Առարկայի մշակման հիմքում ընկած է կրթության աշխարհիկ սկզբունքը: Դասընթացը կազմված է գիտամանկավարժական հիմնարար սկզբունքների` նյութի մատչելիություն, տարիքային համապատասխանություն, գիտամեթոդական բազմազանություն, պահանջներին համապատասխան:

Комментариев нет:

Отправить комментарий