четверг, 9 июля 2015 г.

Հայոց պատմություն 12-րդ դասարան (Մաս 1)

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
12-րդ դասարանների համար
Ավագ դպրոցի 12-րդ դասարանի «Հայոց պամության» ծրագիրը կազմված է ԿԳՆ և ԳԹԿ ի կողմից հաստատված ծրագրային ուղեցույցին համապատասխան: Ծրագրով շաբաթական 2ժամ նախատեսված է ընդհանուր դասընթացի համար, մյուս մասըը՝ լրացուցիչ կրթության։
Ընդհանուր պարապմունքների և պետական ավարտական և միասնական քննությունների նախապատրաստման ծրագիր:  
Չափորոշային և ծրագրային պահանջներ
1.
Հայոց պատմության տեղն ու դերը ավագ դպրոցում:
Յուրաքանչյուր ժողովրդի պատմությունը նրա անցած ուղին է: Հայոց պատմության իմացության միջոցով է ձևավորվում հայ ազգային ինքնագիտակցությունն: Պատմությանն աշխարհաճանաչողության և ինքնաճանաչողության հիմքն է: Չիմանալով անցյալը չես կարող հասկանալ ներկան: Հայոց պատմության ուսումնասիրությունը ավագ դպրոցում պայմանավորված է սովորողներին հետագա կրթության կամ աշխատանքային գործունեության նախապատրաստելու, մեր օրերում հասարակության մեջ ազգային և հայրենասիրության ոգով  նրանց դաստիարակելու անհրաժեշտությումբ:
2. Հայոց պատմության առարկայի  հայեցակարգը:
Ավագ դպրոցում «Հայոց պատմություն» առարկայի դասը այնպես պետք է կազմակերպվի, որ սովորողները հիմնարար և կայուն գիտելիքներ ձեռք բերեն Հայաստան երկրի ու պետության անցած փառահեղ ուղու, հայկական քաղաքակրթության ստեղծած արժեքների մասին, և պատկերացում ունենա հիմնախնդիրների վերաբերյալ: Անհրաժեշտ է կարևորել հետևյալ  մոտեցումները:
1.
Պատմական կրթության հիմքում դնել ազգային նպատակները, ինչպես նաև հաշվի առնել համաշխարհային արժեքները:
2.
Բովանդակությունը պետք է կառուցել ժամանակագրական հաջորդականության և հետևողականության հիմքի վրա:
3.
Նոր չափորոշիչներում և ծրագրերում շեշտադրում անել հայ մարդու գործունեության, նրա պատմական և ժամանակակից նկարագրի բացահայտման վրա:
3. Հայոց պատմություն առարկայի նպատակները:
ա) Սովորողին հիմնարար գիտելիքներ տալ հայկական քաղաքակրթության մասին:
բ) Զարգացնել սովորողի ճանաչողական սոցալական և անհատական կարոցություններն ու հմտությունները:
գ) Ամրապնդել սովորողի հարգանքը ու հպարտությունը հայրենիքի սեփական պատմության, ավանդույթների և ազգային առանձնահատկությունների հանդեպ:
դ) Դաստիրակել ազգային ու համամարդկային արժեքներ կրող ակտիվ անձ և քաղաքացի, բացահայտել նրա անձնային որակները:
4.
Ուսումնական գործունեության տեսակները:
ա) Ուսումնական նյութի ուսումնասիրում և հաղորդում:
բ) Էլեկտրոնային ուսումնական  նյութերի հետ աշխատաք: Մեդիա:
գ) Քննարկումներ, բանավեճեր:
դ) Բանավոր հարցում, գրավոր թեմատիկ, գործնական և ինքնուրույն աշխատանքներ:
ե) Կինոդիտումներ, հանդիպումներ, նկարահանումներ:
զ) Ուսումնական ճամփորդություններ:
5. Սովորողներին ներկայացվող պահանջները:
Գիտելիքներ, կարողություններ, հմտություններ:
Սովորղը ուսումնառության ընթացքում պետք է հասցնի մինիմալը նվազագույնը Ա մակարդակ միջինը և Բ մակարդակ բարձր:
Ա մակարդակ - միջին
1)
Պատկերացում ունենա հայ պատմագիտական անցած ուղու վերաբերյալ:
2)
Կարողանա օր. բացատրել Վանի թագավորության հզորացման և անկման պատճառները:
3)
Իմանա Հայաստանի միջազգային հարաբերությունների մասին:
Բ մակարդակ - բարձր
1)
Հիմնարար գիտելիքներ ունենա հայ ժողովրդի հիմնախնդիրների մասին:
2)
Կարողանա օր.` մեկնաբանել հայ ժողովրդի կազմավորման մասին եղած տեսակետները, օգտվել սկզբնաղբյուրներից և այլն:
3)
Գնահատի օր. Հայաստանի ներկա քաղաքական, տնտեսական, սոցիալական վիճակը և այլն:
6.
Արժեքային համակարգ:
ա) Լինի հայրենասեր և պատրաստ լինի ծառայելու հայրենիքի պաշտպանությանը:
բ) Ունենա սեփական կարծիքը և հիմնավորի դա:
գ) Չհանդուրժի անօրինականությունները պաշտպանի իր և ընկերների իրավունքները:
դ) Կարևորի իր ակտիվ մասնակցությունը հայաստանում ժողովրդավարական քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման գործում:
ե) Գնահատի իր ուժերն ու կարողությունները:
զ) Գիտակցի իր ժողովրդի նյութական ու հոգևոր արժեքները պահպանելու անհրաժեշտությունը:
7.
Ուսումնառության արդյունքների գնահատումը:
Գնահատման հիմնական նպատակը սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների յուրացման ու տիրապետման աստիճանի, նրանց անձնային որակների ստուգումն է և ուսման որակի վերահսկումը: Գնահատումը պետք է լինի հստակ, որը կբարելավի ուսուցման գործընթացի արդյունավետությունը:
Գնահատումը կատարվում է հետևյալ կերպ:
1)
Հայտորոշիչ գնահատում
2)
Ընթացիկ գնահատում
3)
Ամփոփիչ գնահատում
«Հայոց պատմություն» առարկայից սովորողին գնահատում են.
ա) Չափորոշիչներով սահմանված գիտելիքների յուրացումը:
բ) Սովորածը գործնականում կիրառելու կարողություններն ու հմտությունները:
գ) Մտավոր գործունեության մակարդակը:
Ստուգման տեսակները
1.
Բանավոր հարցում
2.
Ուսումնական նյութերի ստեղծում էլեկտրոնային    տարբերակով
3.
Թեմատիկ գրավոր աշխատանք
4.
Գործնական աշհխատանք, հետազոտական աշխատանք
5.
Կիսամյակային ամփոփիչ աշխատանք
Ընթացիկ առաջադիմության ստուգումները գրանցվում են 10 -ը միավորային սանդղակով:
1 -
« շատ վատ»
2 -
« վատ»
3 -
« անբավարար»
4 -
« բավարար»
5 -
« միջին»
6 -
«Միջինից բարձր»
7 -
«լավ»
8 -
«շատ լավ»
9 -
«գերազանց»
10
«բացառիկ»
Կարելի է կիրառել գնահատման այլ համակարգ ապահովելով դրանց  համարժեքությունը:

Комментариев нет:

Отправить комментарий