четверг, 9 июля 2015 г.

Քաղաքագիտություն 11-րդ դասարան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր «Հասարակագիտություն» առարկայի «Քաղաքագիտություն» դասընթացի ծրագիր 
11-րդ դասարան 
1. Բացատրագիր և հայեցակարգ 

Ավագ դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի «Փիլիսոփայություն» դասընթացի ծրագիրը կազմվել է` հիմք ընդունելով «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները, Հանրակրթության պետական չափորոշչի և հանրակրթական ավագ դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի չափորոշչի հայեցակարգային դրույթները, սկզբունքներն ու պահանջները: Քաղաքագիտությունը, որպես Հասարակագիտության բաղկացուցիչ մաս, ունի իր ուրույն հայեցակարգը նպատակն ու խնդիրները: Մարդիկ միշտ էլ հետաքրքրվել են քաղաքականությամբ ու իրավունքով, քանի որ մեծ հաշվով դրանցից է կախված նրանց բարեկեցությունը

Դեռևս Հին Հունաստանում հայտնի փիլիսոփաներ Պլատոնը, Արիստոտելը, Սոկրատեսը, սոփեստները և ուրիշներ ուսումնասիրել և քննարկել են քաղաքականության և իրավունքի բազմաթիվ սկզբունքներ: Հայ իրականության մեջ քաղաքագիտությանն ու իրավունքին անդրադարձել են մեր բոլոր պատմիչներն ու փիլիսոփաները, իսկ Մխիթար Գոշը, Շահամիր Շահամիրյանը և միջնադարի մեր մյուս գործիչները այն հասցրին նոր բարձունքների: Չնայած, որ քաղաքագիտությունն ու իրավունքը հազարամյա պատմություն ունեն, միևնույնն է, նրանց վերաբերյալ շատ հարցեր մինչև հիմա էլ անպատասխան են մնացել: Դրանց թվում կարևոր տեղ են զբաղեցնում հասարակության կառավարման խնդիրները, ինչպիսիք են ժամանակակից ժողովրդավարությունն ու տեխնոկրատիան, քաղաքականության և իրավունքի հարաբերակցությունը և այլն: Շատ քաղաքագետներ գտնում են, որ ժամանակակից աշխարհն անցում է կատարում դեպի կառավարման նոր համակարգ, որն անվանում են տեխնոկրատիա, երբեմն՝ պոստ ժողովրդավարություն, երբեմն անվանում են այլ կերպ: Այսպես, թե այնպես ժողովրդավարությունից անցմանը դեպի տեխնոկրատիա մասնակցում են թե զարգացած արևմտյան երկրները և թե մնացած բոլոր երկրները՝ այդ թվում նաև Հայաստանը: Ի՞նչ է սպասվում ապագայում, ի՞նչ կլինի տեխնոկրատ աշխարհի հետ: Այս հարցերը մտահոգում են շատերին մեր օրերում և նրանց պատասխանը կտան հասարակագիտական առարկաները

2. Առարկայի ուսումնական նպատակները 
«Քաղաքագիտություն» առարկայի դասավանդման հիմնական նպատակն է սովորողներին ծանոթացնել անցյալի և ժամանակակից քաղաքականության հիմնական ասպեկտներին, սկզբունքներին և վարման մեթոդներին ու տեխնոլոգիաներին: Պատմության և Հասարակագիտության դասընթացներից ստացած գիտելիքների հենքի վրա կառուցելով տալ համապատասխան գիտելիքներ հասարակության քաղաքական և իրավական կյանքի մասին

3. «Հասարակագիտություն» առարկայի «Քաղաքագիտություն» դասընթացիդասավանդ ման խնդիրները § Սովորողներին հասանելի դարձնել քաղաքագիտության ծագման ու զարգացման պատմությունը: § . Սովորողների մոտ զարգացնել վերլուծական և տրամաբանական մտածողություն: § Ազատ, ակտիվ քաղաքացու մտածելակերպի դաստիարակություն: § Ծանոթացնել քաղաքագիտական հիմնական և գլխավոր տեսություններին, քաղաքականության և տնտեսության փոխհարաբերություններին: § Գիտելիքներ տալ հասարակության տարբեր սոցիալական խմբերի շահերի մասին: § Զարգացնել ունակություններ և հմտություններ հասարակության քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու, սեփական ու հանրային շահը գիտակցելու ու տարբերակելու համար: § Զարգացնելու վերլուծողական ճկուն մտածելակերպ քաղաքական բարդ իրավիճակներում կողմնորոշվելու համար: § Դաստիարակել հանդուրժողականություն և փոխադարձ հարգանք ազգային, կրոնական և հասարակական այլ դրսևորումների նկատմամբ: § Նախագծային ուսուցման ձևակերպումը և իրականացումն այս դասընթացի միջոցով: Համացանցում ուսուցման միջավայր § Ուսումնական կաբինետ՝ համացանցին միացված համակարգչով, պրոյեկտրով: Համակարգչում համապատասխան ծրագրերի և ուսումնական փաթեթների առկայություն: Համացանցի ուսումնական միջավայրն այս դեպքում դիտարկվում են կրթական կայքերը՝am, http://festival.1september.ru/ և այլն, դասավանդողի sky drive-ում առկա ուսումնական նյութերը, ինչպես նաև դասավանդողի և սովորողների բլոգները: § Ուսուցչին անհրաժեշտ գործիքներն են՝ համակարգիչ(նոթբուք, նեթբուք կամ այլ տեսակի), որն ապահովված է ինտերնետով, ուսումնական և մասնագիտական համապատասխան գրականություն (էլեկտրոնային և տպագիր), ձայնագրիչ, ֆոտո և տեսա խցիկ: § Սովորողին անհրաժեշտ գործիքներ: Անհատական համակարգիչ (նոթբուք, նեթբուք կամ այլ տեսակի)՝ միացված համացանցին, համակարգչում առկա անհրաժեշտ ուսումնական ծրագրեր և էլեկտրոնային դասագրքերի ու օժանդակ գրականության փաթեթ: Տպագիր դասագիրք ու օժանդակ գրականություն: Համապատասխան երաշխավորված կայքեր: § Դասավանդողին անհրաժեշտ հմտություններ և գործիքներ: Առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում, մեդիահմտություններ, որոնց միջոցով կկարողանա անարգել օգտվել տվյալ առարկային վերաբերվող կայքերից և դրանցում առկա անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրի սովորողին: Կրթահամալիրի ուսումնական օրացույցը Բոլոր այն ուսումնական ծեսերը, նախագծերը, կրթական հավաքները, փառատոնները և կրթական այլ միջոցառումները, որոնք ներառված են կրթահամալիրի օրացույցում և իրենց մեջ պարունակում են հասարակագիտական, քաղաքագիտական բաղադրիչ, հանդիսանում են այս ծրագրի բովանդակային և գործնական մասի բաղկացուցիչը: Անհրաժեշտ ուսումնական նյութերը նշված են վերը, իսկ մնացած հատվածը ներառվում է օգտագործվող գրականության և ֆիլմերի ցանկում։ Սովորողների ուսումնական գործունեության ձևերը Անհատական և խմբային հետազոտական աշխատանքներ, ուսումնական ճամփորդություններ, ուսումնական փաթեթների ստեղծում և այդ աշխատանքներին օժանդակում (էլեկտրոնային և տպագիր գրականության), մասնագիտական փորձառություններ, մասնակցություն համապատասխան ակումբային գործունեությանը, նախագծերի իրականացում, հանձնարարված նյութի ներկայացում: Նախագծային և հետազոտական աշխատանքներ Հետազոտական և նախագծային աշխատանքներին ներկայացվող պահանջներ § Օգտագործված գրականության և համացանցի ռեսուրսների ցանկ § Ստեղծականություն § Վերլուծական միտք § Համեմատություն § Ինֆորմացիայի համակողմանի տիրապետում և վերլուծում § Սեփական խոսքի մշակույթի առկայություն § Սեփական տեսակետի արծարծում Հետազոտական աշխատանքի նմուշներ § Շարադրություն. «Քաղաքական էթիկան» ՀՀ ազգային ժողովում § Քննարկում. «Անձը ձևավորվում է միայն հասարակության մեջ» թեմայով: Ուսումնական ճամփորդություններ Ուսումնական ճամփորդությունները կիսամյակի ընթացքում կազմակերպվում են ճկուն և շարժական գրաֆիկով` առարկայական բովանդակությանը և խնդիրներին համապատասխան: Դրանք իրենց մեջ ներառում են ինչպես հասարակագիտություն, այնպես էլ ուսումնա-հետազոտական բաղադրիչ (օրինակ` այցելություն տեղական ինքնկառավրության մարմին կամ մասնակցություն ցույցի, միտինգի, հանրաքվեի և այլն): 

Քաղաքագիտություն 

Բաժին 1. Քաղաքագիտություն առարկան Թեմա 1.Ինչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը – 2 ժամ Պետությունը քաղաքական համակարգի առաջնային ինստիտուտ։ Պետության բնութագրիչները, տարրերը, խնդիրները։ Պետությունը: Իշխանություն հասկացությունը, քաղաքական իշխանություն։ Իշխանության լեգիտիմության հարցը։ Բաժին 2. Քաղաքականության սոցիալտնտեսական հիմքերը Թեմա 2.1 Քաղաքականություն և տնտեսություն. նրանց փոխհարաբերությանխնդիր ները – 2 ժամ Քաղաքականությունը տնտեսության խտացված արտահայտությունն է: Բնակչության սոցիալական ապահովությանն ուղղված տնտեսության ստեղծումը ժամանակակից քաղաքականության հիմնարար խնդիրն է: Տնտեսական քաղաքականություն. նրա էությունն ու նշանակությունը: Տնտեսության վերազինման ծրագրերը Հայաստանում և աշխարհի այլ երկրներում: Հայաստանի տնտեսական ինտեգրումը Համաշխարհային տնտեսությանը: Թեմա 2.2 Հասարակության տարբեր սոցիալական խմբերի քաղաքական շահերը– 2 ժամ Հասարակությունը որպես համակարգ: Հասարակության տարբեր խմբերի շահերը և իշխանությունը: Շահերի տեսակներն ու տիպերը: Շահերի բախումը որպես քաղաքական առճակատումների և ճգնաժամների հիմնական պատճառ: Նրանց բնույթն ու զարգացման ձևերը: Սոցիալական քաղաքականությունը որպես ճգնաժամների հաղթահարման միջոց: Թեմա 2.3 Ազգայինէթնիկական խմբերը քաղաքականության մեջ – 2 ժամ Ազգությունների ու ժողովուրդների քաղաքական կյանքը: Ազգային պետությունների կազմավորման ձևերն ու սկզբունքները: Բազմազգ պետությունների ձևավորման Համաշխարհային փորձը: Ազգային և էթնիկական առճակատումներ: Դրանց էությունը և լուծման ուղիները: Կրոնական խմբերը: Հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի քաղաքականության ձևավորումը որպես բազմազգ և բազմակրոն պետության հիմնական խնդիր: Եկեղեցու քաղաքական ակտիվության պատճառները ժամանակակից աշխարհում: Թեմա 2.4 Մարդը քաղաքականության մեջ – 2 ժամ Անձի քաղաքական շահերն ու պահանջմունքները: Անձի և հասարակության շահերի հարաբերակցությունը: Հասարակության քաղաքականացման ուղիներն ու փուլերը: Սոցիալքաղաքական ինստիտուտների և ընտանիքի դերը անձի ձևավորման գործում: Քաղաքական գործիչների տիպաբանությունը: Նրանց տնտեսական, սոցիալմշակութային, իրավական հակվածությունը որպես քաղաքականությամբ զբաղվելու դրդապատճառ: Քաղաքական իրավունքներն ու ազատությունները: Երիտասարդության քաղաքական ակտիվությունը: Բաժին 1 ուսուցման արդյունքը (ամփոփում) 1 ժամ Քաղաքականության սոցիալտնտեսական հիմքերը բաժնի ուսուցման արդյունքում սովորողները պիտի հասկանան տնտեսության ու քաղաքականության սերտ կապը, քաղաքական ու սոցիալական տարբեր խմբերի շահերը, ազգային ու կրոնական հանրությունների առճակատման պատճառներն ու հաշտեցման եղանակները: Կարողանան ոչ միայն տարբերել առանձին խմբավորումների շահերը, այլև ձևավորել սեփական շահի գիտակցությունը: Բաժին ΙΙΙ Հասարակության քաղաքական կյանքը Թեմա 3.1 Հասարակության քաղաքական համակարգը և քաղաքական կյանքը- 2 ժամ «Հասարակության քաղաքական կյանք» հասկացության էությունը, բովանդակությունը: Փակ և բաց հասարակություններ: Հասարակական կյանքի բարոյական, իրավական և քաղաքական նորմերը: Հասարակության քաղաքական կյանքի ազատությունը: «Հասարակության քաղաքական համակարգ» հասկացությունը: Քաղաքական համակարգի կառուցվածքը: Տիպերը և ֆունկցիաները: Քաղաքական համակարգի կայունությունը: Հայաստանի քաղաքական համակարգի բարեփոխումները: Պատճառները, էությունը: Թեմա 3.2 Քաղաքական իշխանությունը և քաղաքական վարչակարգերը — 2ժամ Քաղաքական իշխանության պատմաքաղաքագիտական բացատրությունը: «Քաղաքական իշխանություն» հասկացությունը: «Քաղաքական իշխանության» և «քաղաքական հեղինակության» հարաբերակցությունը: Իշխանության աղբյուրները, սկզբունքները, կառավարման ձևերը, գործառույթները,ռեսուրսները: Ճգնաժամերը: Պատճառները և հաղթահարման ուղիները: Քաղաքական իշխանության իրականացման մեխանիզմները: Քաղաքական վարչակարգերի տեսակները. ամբողջատիրական, բռնապետական և ժողովրդավարական: Ժողովրդավարությունը որպես համամարդկային արժեք և նրա իրականացման ձևերը: Ժողովրդավարության սկզբունքները. մեծամասնականություն, սահմանադրականություն, իշխանության բաժանում: Ժամանակակից ժողովրդավարության սահմանափակությունը: Ժողովրդավորության հաստատման խնդիրները Հայաստանում: Թեմա 3.3 Պետությունը և քաղաքացիական հասարակությունը — 2 ժամ Պետությունը որպես քաղաքական համակարգի հիմք: Պետության էությունը, տիպերը, գործառույթները: Միապետություն և հանրապետություն: Անկախություն, իշխանության օրինականություն: Իրավական պետություն: Զարգացման պատմությունը: Հայաստանը իրավական պետության ստեղծման ճանապարհին: «Քաղաքացիական հասարակություն» հասկացությունը Ջ. Լոկկի, Թ. Գոբբսի, Շ. Մոնտեսքյուի, Ժան Ժակ Ռուսսոի, Է. Կանտի, Կ. Մարքսի և ուրիշ մտածողների աշխատություններում: Քաղաքացիական հասարակության հիմնական գծերը: Գոյության պայմանները. շուկայական հարաբերություններ, կորպորատիվ խմբեր, անկախ քաղաքական ուժեր և հասարակական կարծիք, մարդու երաշխավորված իրավունքներ ու ազատություններ: Իրավական պետության և քաղաքացիական հասարակության հարաբերությունները: Թեմա 3.4 Նախագահն ու Ազգային ժողովը քաղաքական իշխանությանկառուցվա ծքում — 2 ժամ Նախագահական հանրապետություն, նրա առանձնահատկությունները: Նախագահի քաղաքական դիրքը, իրավունքներն ու պարտականությունները: Նախագահի փոխհարաբերությունները օրենսդրական և դատական իշխանությունների հետ: Պառլամենտական հանրապետություն: Պառլամենտի կուսակցական ու սոցիալական կազմը: Գործառույթները: Աշխատակարգը: Փոխհարաբերությունները կառավարության հետ: ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները: Խառը (կիսանախագահական) կառավարում: Թեմա 3.5 Քաղաքական կուսակցությունները և կուսակցական համակարգը — 2ժամ Քաղաքական կուսակցությունների առաջացումը և էությունը: Կուսակցությունների դասակարգումը: Նրանց գործառույթները ժողովրդավարական հասարակություններում: Քաղաքական կուսակցությունների իրավաասհմանադրական կարգավիճակը: Կուսակցական համակարգերը (միակուսակցական, երկկուսակցական, բազմակուսակցական): Քաղաքական շարժումներ, հասարակական կազմակերպություններ: Լոբբիականություն: Թեմա 3.6 Քաղաքական վերնախավը և քաղաքական առաջնորդները – 2 ժամ Քաղաքական վերնախավ հասկացությունը: Նրա գործառույթները: Գ.Մոսկի, Վ. Պարետոյի, Ռ. Միխելսի տեսությունները քաղաքական վերնախավի մասին: Քաղաքական առաջնորդները: Նրանց դերը քաղաքական կյանքում: Քաղաքական առաջնորդի գործառույթները: Խորեզմատիկ անձնավորություն: Առաջնորդ և անձի պաշտամունք: Առաջնորդի նկարագիրը: Ժամանակակից Հայաստանի քաղաքական առաջնորդները: Թեմա 3.7 Քաղաքական գործընթացը և նրա մասնակիցները – 2 ժամ Քաղաքական գործընթաց հասկացությունը: Քաղաքական ուղու մշակումն ու որոշումների ընդունումը: Քաղաքացիական հասարակության մասնակցությունը քաղաքական գործընթացներին: Քաղաքական գործընթացները կայուն, անցումային և ճգնաժամային պայմաններում: Քաղաքական ազդեցության ձևերն ու տեսակները: Պայքարի ժողովրդավարական ձևերից՝ փոխհամաձայնություն, համաձայնություն, քաղաքական ուժերի արգելափակում, միություն, հակամարտություն: Բռնություններ քաղաքական գործընթացներում՝ քաղաքացիական պատերազմ, պետական հեղաշրջում, քաղաքական ծայրահեղականություն, ահաբեկչություն: Ընտրություններ և ընտրական համակարգ: Ընտրական գործընթացների իրավական հիմքերը: ՀՀ քաղաքական գործընթացների առանձնահատկությունը: Թեմա 3.8 Քաղաքական մշակույթ և քաղաքական գիտակցություն – 2 ժամ «Քաղաքական մշակույթ» հասկացությունը: Նրա հիմնական տարրերը և գործընթացները: Քաղաքական մշակույթի ազդեցությունը քաղաքական համակարգի ձևավորման վրա: Քաղաքական մշակույթի ենթահամակարգերը: Հայկական քաղաքական մշակույթի առանձնահատկությունները: Քաղաքական մշակույթի և քաղաքական գիտակցության հարաբերակցությունը: Քաղաքական գիտակցությունը քաղաքական կյանքի արտացոլումն է: Քաղաքական գիտակցության տիպերը: Քաղաքական խառնվածք: Քաղաքական արժեքներ և հետաքրքրություններ: Քաղաքական բարոյականություն: Քաղաքական գիտակցության կրոնական տարրերը: Քաղաքական վարքագիծ: Քաղաքական կամք և հավակնություններ: Քաղաքական վարքի կառավարում: Թեմա 3.9 Քաղաքական տեղեկատվական միջոցները – 1 ժամ Քաղաքական կապերը և տեղեկատվական միջոցները անցյալում և ժամանակակից կյանքում: Ռադիո, հեռուստատեսություն, մամուլ: Ինտերնետ և մասսայական տեղեկատվության այլ միջոցները (ԶԼՄ): Տեղեկատվական միջոցները հասարակության քաղաքական կյանքում: ԶԼՄների տեղն ու դերը քաղաքականության և քաղաքական գործիչների նկարագրի ձևավորման մեջ: Բազմակարծության ձևավորումը ԶԼՄների միջոցով: Քաղաքական շահարկումներ: Դրանց ձևերն ու մեթոդները: Թեմա 3.10 Արտաքին քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները – 2 ժամ «Արտաքին քաղաքականություն» հասկացությունը: Էությունը, կառուցվածքը, գործառույթները և տարբերությունը ներքին քաղաքականությունից: «Միջազգային հարաբերություններ» հասկացությունը: Միջազգային հարաբերությունների ստեղծման պատմությունը: Միջազգային կազմակերպությունների դերը: ՄԱԿ կառուցվածքը և գործառույթները: Միջազգային հակամարտությունները: Դրանց աղբյուրները, պատճառները և լուծման եղանակները: Պայքար միջազգային ահաբեկչության դեմ: Աշխարհա-քաղաքական փոփոխությունները XX – XXΙ դարերի սահմանագլխին: ԽՍՀՄ փլուզումը և ԱՊՀ ստեղծումը: Հայաստանը միջազգային, ազգամիջյան և ներքաղաքական հակամարտությունների թատերաբեմ: Հայաստանը ինքնիշխան երկիր և ՄԱԿ անդամ: Ղարաբաղյան հակամարտությունը: Հայաստանի ազգայինպետական շահերը նոր աշխարհաքաղաքական իրավիճակում: Բաժինուսուցման արդյունքը (ամփոփում) 1 ժամ «Հասարակության քաղաքական կյանքը» բաժնի ուսուցման արդյունքը պիտի լինի քաղաքական իշխանություն, վարչակարգ, քաղաքական համակարգ, հասկացությունների յուրացումը, քաղաքական ու հասարակական տարբեր կազմակերպությունների համատեղ գործելու անհրաժեշտության գիտակցումը, հասարակության մեջ քաղաքական բազմաբովանդակ գործունեության ըմբռնումը: Սովորողը պիտի հասկանա արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների դերն ու ազդեցությունը ներքաղաքական կյանքի վրա: Շատ կարևոր է քաղաքագիտական առարկաների դերի գիտակցումը անձի, մասնագետի ու քաղաքացու ձևավորման գործում, ինչպես նաև ստացած գիտելիքների օգտագործման հմտությունը հասարակականքաղաքական գործունեության ընթացքում: Ուսումնական ճամփորդություններ և գործնական աշխատանք – 3 ժամ .Լաբորատոր և գործնական պարապմունքների թեմաներ 1. Քաղաքագիտություն առարկան: Ձևավորման պատմությունը 2. Քաղաքականության սոցիալտնտեսական հիմքերը 3. Քաղաքական իշխանությունը և քաղաքական վարչակարգերը 4. Հասարակության քաղաքական համակարգերը և նրա կառուցվածքային տարրերը 5. Քաղաքական մշակույթ, քաղաքական գիտակցություն և վարքագիծ 

Օգտագործված գրականություն 
§ Քաղաքագիտություն, ուսումնական ձեռնարկ բուհերի համար, ՊետրոսյանՌ.Հ., Երևան, 2002։ Քաղաքագիտության ներածությունէջ 6 — 12 § Միջազգային մարդասիրական իրավունք, Հանս Պիտեր Գասեր, Ներածություն, ԿԽՄԿ, Երևանխ 2003։ Մարդը քաղաքականության օբեկտ և սուբեկտ, — էջ 21-27 § Քաղաքագիտություն: Բուհական դասագիրք,Ղահրամանյան, Կիմ Հարությունի. Երևան 2005, Քաղաքական վերնախավը և քաղաքական առաջնորդները, էջ -77-81 § ՀՀ Սահմանադրություն, Երևան, 2005: Սահմանադրական կարգի հիմունքները, 1 – 13 հոդվածներ § Введение в политологию. Учебное пособие для 10- 11 кл. Общеобразоват. Учреждений. Гаджиев К. С., Каменская Т.В., Родионов А.Н., Москва, Просвещение, 1998, стр. 28-37 § Сорокин П. Человек, Цивилизация, Общество. Москва, 1992. Манипуляция общественным сознанием, стр. 80-86 § Политология : Энциклопедический словарь. М., 1999. Международные отношения, стр. 114-116 § http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/mirum.pdf § http://freebooks.do.am/load/himnakan_p_39_aster_miavorvac/10-1-0-1960 § http://www.alleng.ru/d/polit/polhtm § http://www.alleng.ru/d/polit/pol064.htm § http://works.tarefer.ru/66/100175/index.h Վիդեո դասեր քաղաքագիտությունից § https://www.youtube.com/watch?v=sUYcvoxYtBw § https://www.youtube.com/watch?v=oAsWacIYaJc § https://www.youtube.com/watch?v=JpyvnI9DjOQ § http://ww.supermario.ru/show/OKxdkWv_UZE/sovremennye_techeniya_politicheskoy_mysli_liberalizm.html Տեստեր քաղաքագիտությունից http://nn.dekane.ru/politologiya-test1/ Ֆիլմեր քաղաքագիտությունից http://doskado.ucoz.ru/blog/2011-12-03-2558 http://univertv.ru/video/politologiya/ http://www.louysworld.com/

Комментариев нет:

Отправить комментарий