четверг, 9 июля 2015 г.

Արվեստ 10-11 դասարաններ

Երաժշտության առարկայական ծրագիրը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցում, 10 – 11-րդ դասարաններ 
ծրագրի հեղինակ՝ Մարինե Մկրտչյան 
10-րդ դասարան 
Երգեր 
1. «Երի, երի, երի ջան» 2. «Ալագյազ սարն ամպել ա» 3. «Խընկի ծառ» 4. «Բոստան իմ դրեր» 5. «Այստեղ եմ ծնվել», Ա. Բաբաջանյան 6. «Երգ ճանապարհի», Կ. Օրբելյան 7. «Էրեբունի-Երևան», խոսք՝ Պ. Սևակի, եր.՝ Էդ. Հովհաննիսյանի 8. Սայաթ-Նովա, «Նազանի» 9. Սայաթ-Նովա, «Յիս քու ղիմեթըն չիմ գիդի» 10. Սայաթ-Նովա, «Բըլբուլի հիդ» 11. Ներսես Շնորհալի, «Նոր Ծաղիկ» 12. «Նազան, իմ յարը», ժողովրդական 13. «Նուբար, Նուբար», ժողովրդական 14. Սայաթ-Նովա, «Բրոյի, բրոյի» 15. «Սուրբ ես Տեր», միջնադարյան շարական 16. «Քրիստոս ի մեջ», միջնադարյան շարական 17. «Մի գեղեցիկ պարզ գիշեր էր», մշակումը՝ Կոմիտասի 

Երաժշտա - տեսական գիտելիքներ 
Ø Հայ ժամանակակից երաժիշտներ - Արամ Խաչատրյան - Էդվարդ Միրզոյան
Ø Արևմտաևրոպական դասական երաժիշտներ - Յոհաննես Բրամս - Ֆերենց Լիստ 
Ø Երաժշտական ժանրեր. օրատորիա, մագնիֆիկատ,կանտատ
Ø Ժամանակակից երաժշտական ոճեր և ուղություններ: Ունկնդրում ü Արամ Խաչատրյան, - «Սպարտակ» և «Գայանե» բալետները - Ջութակի կոնցերտ - Թիվ 2 սիմֆոնիան ü Էդվարդ Միրզոյան, Սիմֆոնիա լարայինների և լիտավրների համար ü Յոհաննես Բրամս, - Հունգարական պարեր - Սիմֆոնիաներ - Կոնցերտներ ü Ֆերենց Լիստ, - Ռապսոդիաներ - Դաշնամուրային մանրանվագներ Պար ü Ուսուցանված հայկական ավանդական պարերի կատարում ü Չաչանե ü Իշխանաց պար 

11-րդ դասարան 
Երգեր 1. «Բարի լուսուն» 2. «Էն դիզան» 3. «Ա՜խ, գարուն է» 4. Ռ. Ամիրխանյան, «Հայի աչքեր» 5. Ռ. Ամիրխանյան, «Քեզ հետ, իմ սեր» 6. Սայաթ-Նովա, «Քամանչա» 7. Պատարագի երգ 8. «Ամպի տակից», Ա. Տիգրանյան, «Անուշ» օպերա 9. «Համբարձում յայլա», Ա. Տիգրանյան, «Անուշ» օպերա 10. «Ասում են ուռին», Ա. Տիգրանյան, «Անուշ» օպերա 11. «Ո՜վ, մեծասքանչ դու լեզու», Կոմիտաս 12. «Կենաց երգ», ժողովրդական 13. «Ղափամա», ժողովրդական 14. խ.՝ Մ. Պեշիկթաշլյանի, եր.՝ Պակինիի, «Եղբայր եմք մեք» Երաժշտա-տեսական գիտելիքներ ü Երաժշտական ժանրեր. պոլոնեզ, արիա, խառը և կազմածո ժանրեր, ü հայ ժամանակակից երաժիշտներ - Ղազարոս Սարյան - Ավետ Տերտերյան ü Ռուս կոմպոզիտորներ - Պ. Ի. Չայկովսկի - Մ. Գլինկա Ունկնդրում ü Պ. Ի. Չայկովսկի, հատվածներ «Մարդուկ-ջարդուկ», «Կարապի լիճը», «Քնած գեղեցկուհին» բալետներից, ü Մ. Գլինկա, հատվածներ «Իվան Սուսանին» օպերայից, ü Ավետ Տերտերյան, Սիմֆոնիաներ, ü Ղազարոս Սարյան, «Հայաստան» սիմֆոնիկ պաննո: Պար ü Յարխուշտա, ü Մայրոքե, ü Ուսուցանված հայկական ավանդական պարերի կատարում: Ուսումնական միջավայր ü Երաժշտություն դասավանդելու համար շատ կարևոր է ունենալ համապատասխան կահավորմամբ, ՏՀՏ միջոցներով, մասնագիտական գրականությամբ (գրքեր, նոտաներ) հարուստ կաբինետ: Երաժշտության դասընթացը կազմակերպվում է առարկայի առանձնահատկություններին համապատասխանող, պահանջները բավարարող ուսումնական միջավայրում` ü ուսումնական կաբինետ (դասասենյակ) ü գրադարան ü բացօթյա տարածք Ուսումնական կաբինետը (տարածքը), որտեղ իրականացվում է երաժշտության դասընթացը, պետք է հագեցած լինի հետևյալ միջոցներով. ՏՀՏ միջոցներ 1. Համացանցին միացված համակարգիչ, որը կունենա համակարգչային այն բոլոր ծրագրերը, այդ թվում` նաև երաժշտական, որոնք հնարավորություն կտան իրագործել. ա. երգի ուսուցում բ. ունկնդրում (համացանցից) գ. նոտագրագիտության ուսուցում դ. ձայնագրում ե. ձայնա-տեսասկավառակի ձայնագրում զ. ուսումնական նյութերի, ֆիլմերի ստեղծում 2. Ուժեղացուցիչ , որը պետք է ապահովի մաքուր և համապատասխան ուժգնության հնչողություն 3. Էլեկտրոնային գրատախտակ Smart-Notebook ծրագրով աշխատելու համար (հատկապես նոտագրագիտության ուսուցման և նվագարանները, նվագախումբը և երգչախումբը լիարժեք ճանաչելու նպատակով) նախընտրելի է ոչ թե պրոյեկտորը, այլ էլեկտրոնային գրատախտակը: 4. Դաշնամուր, պետք է լինի լարված, աշխատունակ (անթույլատրելի է լարվածքից ընկած, որոշ ստեղների անաշխատունակ վիճակը): 5. մասնագիտական գրականություն 6. անհրաժեշտ գույք` աթոռներ և սեղաններ, պահարան` երաժշտական նվագարանների, մասնագիտական գրականության համար: 7. Համացանցը`ուսուցման միջավայր Ուսուցման միջավայր կարող է դառնալ համացանցը: Սովորողը ü ուսումնական նյութեր պատրաստելու նպատակով օգտվում է համացանցի տարբեր աղբյուրներից, ü ինքնուրույն կատարում է ձայնագրություն, տեսագրություն, ü ստեղծում է ուսումնական նյութեր (երգերի կարաոկեներ, ուսումնական, ճանաչողական ֆիլմեր, պրեզենտացիաներ), որոնք ստուգում է երաժշտության դասավանդողը, ü ստուգված նյութերը տեղադրում է ուսումնական, սոցիալական տարբեր կայքերում, տարածում դրանք, օգտվում դասավանդողների, դասընկերների ստեղծած ուսումնական նյութերից: Համացանցը սովորողի կողմից օգտագործվում է ինչպես տեղեկատվական, ճանաչողական, այնպես էլ` ուսումնական տարածք: Ուսումնական տարածք կարող է լինել ü ուսումնական հաստատության կայքը, ü դասավանդողի, սովորողի, դասարանի, ծնողի բլոգը, սոցիալական ցանցերը Նշված տարածքներում տեղադրվում են բոլոր այն ստեղծված նյութերը, որոնք օգտագործում են թե՛ սովորողները, թե՛ դասավանդողները, թե՛ ծնողները, թե՛ այլ անձիք: Չափազանց կարևոր է կայքերի և բլոգների բովանդակության հստակեցումը` որպես ուսումնական միջավայր: Դասավանդողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր Երաժշտության դասընթացն արդյունավետ ու լիարժեք կազմակերպելու- իրականացնելու համար երաժշտության դասավանդողին անհրաժեշտ են հետևյալ գործիքները և նյութերը. ü դպրոցում`ուսումնական կաբինետ (վերը նշված պայմաններով), ü անհատական համակարգիչ (նոթբուք/ նեթբուք)` անհրաժեշտ ծրագրերով, ü ձայնագրիչ (թվային, հեռախոս), ü ֆոտո-տեսախցիկ: Սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր. ü անհատական համակարգիչ (նոթբուք/ նեթբուք)` անհրաժեշտ ծրագրերով, ü ձայնագրիչ (թվային, հեռախոս), ֆոտո-տեսախցիկ, ü ուսումնական նյութեր (դասագիրք, ձեռնարկ, էլեկտրոնային ռեսուրս և այլն): Ուսումնական նյութեր, ֆիլմեր, պրեզենտացիաներ պատրաստելու նպատակով երաժշտության դասավանդողին և սովորողին անհրաժեշտ են. ü երգարաններ, ü նոտաներ, ü մասնագիտական ձեռնարկներ, ü մասնագիտական գրականություն, ü էլեկտրոնային գրականություն, ü ձայնադարան (ձայնա-տեսասկավառակներ), ü էլեկտրոնային ձայնադարան: Դասարանում և տանը ուսումնական պարապմունքի, ինքնակրթության կազմակերպման մեթոդական նկարագրություն Դասարանում ուսումնական պարապմունքը ներառում է գործունեության հետևյալ ձևերը. ü երգեցողություն, ü պար, ü ունկնդրում, ü մասնակցություն համերգների, ü երաժշտա-տեսական գիտելիքներ, ü ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում, Տանը ü ունկնդրում՝ երգեր, ունկնդրման համար նախատեսված նյութեր, ü ուսումնական այլ նյութերի հետազոտում, ü ուսումնական նյութի ստեղծում (կարաոկեների, ֆիլմերի, պրեզենտացիաների տեսքով), ü օնլայն խորհրդատվություն դասավանդողի հետ (էլեկտրոնային փոստով, skype-ով, սոցիալական ցանցերով), ü անհրաժեշտ ցուցումներ ստանալու նպատակով սովորողը օնլայն կապ է հաստատում դասավանդողի հետ, ուղարկում նյութը, քննարկում-խմբագրում, կատարում անհրաժեշտ ուղղումներ, ü ուսումնական նյութի տեղադրում կայքում, բլոգում, դրա տարածումը սոցիալական ցանցերում (միայն դասավանդողի հետ կատարած համապատասխան խորհրդատվությունից հետո), ü մասնակցություն առցանց քննարկումներին, ü երաժշտական ուսուցողական հեռուստատեսային հաղորդումների դիտում: Ստուգման և կիսամյակային, տարեկան գնահատման կարգը. սովորողի ուսումնական թղթապանակի բովանդակությունը, ինքնաստուգման, ստուգողական առաջադրանքների ժամանակացույցը և բովանդակությունը ü Սովորողը մասնակցում է առավոտյան ընդհանուր պարապմունքին, կրթհամալիրի ուսումնական տոնացույցով սահմանված ծեսերին, միջոցառումներին, համերգներին, ü ինքնաստուգում. ուսումնական տարվա ընթացքում սովորողը գրում է երաժշտական վիկտորինա և հարցաշար` բաղկացած դասապրոցեսում կիրառվող ունկնդրման և ուսումնական նյութերից, ü ուսումնական նյութերի ստեղծում (կարաոկեների, ֆիլմերի, պրեզենտացիաների տեսքով): Սովորողների հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ ü Համացանցից, գրքերից փնտրել-գտնել համապատասխան տեղեկատվություն ü լուսանկարել, տեսագրել, ձայնագրել, ü միայն անհրաժեշտության դեպքում համացանցից պատկերներ և տեսաֆիլմեր ներբեռնել (այդ պահին սովորողի շրջապատից բացակայող), ü համապատասխան ծրագրերի տիրապետում և կիրառում, ü նյութի բովանդակության լիարժեք, գրագետ և հստակ ներկայացում, ü սեփական վերաբերմունքի, մոտեցման, պարզաբանման, ընկալման արտահայտում` նյութին ամբողջական տիրապետելու և ներկայացնելու պայմանով, ü ստեղծագործական մոտեցում, ü խորհրդատվություն երաժշտության դասավանդողի հետ, ü հաշվետու համերգներ: Ուսումնական ճամփորդություններ Երաժշտության դասապրոցեսում ուսումնական ճամփորդություններն իրականացվում են. Ø Համերգների մասնակցությամբ և այցով. Ø Ուսումնական տարվա ընթացքում սովորողը մասնակցում է դասական, ժողովրդական, հոգևոր երաժշտության համերգների, որոնք կազմակերպվում են ինչպես դասավանդողի, դպրոցի կողմից, այնպես էլ`այլ երաժշտական հաստատությունների կողմից: Նպատակը` երաժշտության ունկնդրման միջոցով երաժշտական ճաշակի ձևավորում: Ø Թանգարանների այցովՆպատակը` ճանաչողական է: Ø Բնության գրկում` ծեսերի իրականացմամբ: Սովորողի` դասապրոցեսում ձեռք բերած կարողությունների և հմտությունների (երգի, պարի կատարում-բեմականացում, ծիսական պարագաների պատրաստում և կիրառում, ստեղծագործելու-հետազոտելու կարողություն) գործնական կիրառում: Բնական միջավայրում իրականցնելով ծեսը` սովորողը դառնում է դրա անմիջական կատարողը և կրողը: Իր ունեցած փորձը կարող է փոխանցել շրջապատին`այսպիսով նպաստելով ծեսի վերածնմանը և տարածմանը: Ø Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունների ձևերը (ուսումնա-հասարակական նախագծեր). Առավոտյան ընդհանուր պարապմունքի, ծեսերի, համերգների կազմակերպում, մասնակցություն և իրականացում: Գործունեություն ըստ կրթահամալիրի 2013-2014 ուսումնական տարվա օրացույցի Ըստ կրթահամալիրի 2013-2014 ուսումնական տարվա օրացույցի ներկայացվում են նախագծեր, որոնց հիման վրա կառուցվում է դասապրոցեսը

Ուսումնական գրականություն ü Ա. Շահնազարյան, «Կաքավիկ» երգարան, ü Ա. Շահնազարյան, «Երգ ու բան» (մաս Բ), «Երգ ու հաց» (մաս Գ), ü Կոմիտաս, Ազգագրական հատորներ, ü Կոմիտաս, «Պատարագ», ü «Շարականների ընտրանի», ü Կրթահամալիրի ձայնադարանի տրամադրած ունկնդրման նյութեր, ü Էլեկտրոնային տարբերակով պատրաստած ուսումնական երաժշտական նյութեր, ü Արտասահմանյան երկրների երաժշտական գրականություն, 1, 2, 3, 4-րդ պրակներ, ü Սուսաննա Ամատունի, «Երաժշտական գրականություն», ü Ա. Բարսամյան, Մ. Հարությունյան, «Հայ երաժշտության պատմություն», ինչպես նաև համացանցի համապատասխան կայքեր:

Комментариев нет:

Отправить комментарий