четверг, 9 июля 2015 г.

Արվեստ 7-9-րդ դասարան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր 

«Արվեստ» առարկան ընդգրկում է կինոդիտում, թատրոն, թանգարաններ և վիրտուալ ցուցադրություններ, ծեսի, տոնի կազմակերպում և երաժշտություն: Ելնելով վերոնշյալից՝ Սովորողները կհաճախեն մշակութային օջախներ՝ պատկերասրահներ, թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ, կինոթատրոններ, գրադարաններ, կծանոթանան Երևան քաղաքում գտնվող հուշարձանների պատմությանը, մեր քաղաքի եկեղեցիների պատմությանը, այն մշակութային օջախներին, որոնք գործում են մեր քաղաքում: Կծանոթանան նաև մեր քաղաքում գործող այլ ազգերի մշակույթին: Էքսկուրսիաների, ճամփորդությունների միջոցով սովորողներին պետք է հաղորդակից դարձնել հայ ազգային արվեստի պատմությանը, մեր քաղաքում գործող պատմամշակութային օջախներին: Կրթահամալիրի ուսումնական օրացույցը ուղենիշ է հանդիսանում, քանի որ օրացույցում ներառված են բազմաթիվ ծեսեր, գրական, երաժշտական, թատերական փառատոներ, արվեստին վերաբերող բազմաթիվ տոներ:  

Առարկայի դասավանդման գլխավոր նպատակն է՝
· Սովորողների համակողմանի և ներդաշնակ զարգացումը: · Սովորողներին հաղորդակից դարձնել հայ և համաշխարհային արվեստի պատմությանը: · Արվեստի տարբեր տեսակների մասին գիտելիքների հաղորդումը: · Սովորողներին ծանոթացնելու արվեստի բազմաժանր ստեղծագործություններին: · Սովորողների գիտական աշխարհայացքի ձևավորումը: · Անցյալի մշակութային ժառանգության տիրապետումը, ժամանակակից արվեստի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը: · Սովորողներին հաղորդակից դարձնել մեր երկրում գործող այլ ազգերի մշակույթին: Խնդիրներն են՝ · Ծանոթացնել հայկական և համաշխարհային արվեստի պատմությանը, հաղորդակից դարձնել ազգային և համամարդկային հոգևոր արժեքներին: · Ամրապնդել արվեստի տարբեր տեսակներին հաղորդակցվելու և ինքնուրույն գեղարվեստական գործունեություն ծավալելու ձգտումը: · Ընդլայնել ընդհանուր մտահորիզոնը: · Խորացնել իրական կյանքի, շրջապատող աշխարհի ամենատարբեր երևույթների և արվեստում դրանց արտացոլման հանդեպ ընկալունակությունը: · Սովորողների գեղագիտական զգացմունքների, պահանջմունքների բավարարումը, գեղագիտական հայացքների ձևավորումը: Արվեստի ստեղծագործական գեղագիտական արժեքը հասկանալու և մեկնաբանելու կարողությունը: · Սովորողների մեջ գեղագիտական ճաշակի ձևավորումն ու զարգացումը: · Արվեստի տարբեր բնագավառում նրանց հետաքրքրությունների ու հակումների բավարարումը: · Կյանքում, բնության մեջ և արվեստում գեղեցիկն ընկալելու, գնահատելու կարողությունը: · Ճանաչողական և ստեղծագործական ընդունակությունների զարգացումը: · Նպաստել բարոյական բարձր չափանիշների, հայրենասիրական և մարդասիրական զգացումների ձևավորմանը, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացմանը: ՈՒսումնական գործունեության տեսակները · ՈՒսումնական նյութի բացատրում, լուսաբանում: · Ինքնավերլուծություն, զրույցներ: · Արվեստի տարբեր գործերի ուսումնասիրում, երաժշտության ունկնդրում, կերպարվեստի ստեղծագործությունների դիտում
· Բանավեճեր, քննարկումներ: · ՏՀՏ օգտագործում: · Հանդիպումներ արվեստագետների հետ: · Խաղերի, մրցույթների, հանդեսների անցկացում: · Էքսկուրսիաների կազմակերպում: · Համերգների, ցուցահանդեսների հաճախում: · Անհատական և խմբային, ինքնուրույն և համագործակցային աշխատանքների կատարում: · Վիրտուալ այցելություններ թանգարաններ, կինոդիտում: Դասավանդման մեթոդիկան Առարկայի դասավանդումն անհնարին է պատկերացնել արվեստի վերաբերյալ զուտ տեսական գիտելիքներ հաղորդելով: Այն պետք է զուգորդվի արվեստի և բնության ստեղծագործություններն ընկալելու և հուզական ներգործություն ունենալու միջոցով: Նախքան որևէ պատմամշակութային օջախ հաճախելը՝ սովորողների հետ համացանցում տվյալ վայրի վերաբերյալ ուսումնասիրություններ ենք կատարում,վիրտուալ ցուցադրություններ դիտում: Օրինակ,եթե պետք է այցելենք Գաֆէստճեան արվեստի կենտրոն,նախապես սովորողները տեղեկացվում են և սկսում են տվյա վայրի վերաբերյալ տեղեկատվություն հավաքել:Հիմնականում յուրաքանչյուր պատմամշակութային օջախ ունի իր առանձին կայքը,որի միջոցով ստույգ տեղեկատվություն ենք ստանում : Սովորողներն իրենց հետազոտական աշխատանքների մասին տեղեկատվությունը տեղադրում են իրենց բլոգում : Սովորողները հաճախում են մշակութային օջախներ՝ պատկերասրահներ, թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ, կինոթատրոններ, գրադարաններ, ծանոթանում Երևան քաղաքում գտնվող հուշարձանների պատմությանը, մեր քաղաքի եկեղեցիների պատմությանը, այն մշակութային օջախներին, որոնք գործում են մեր քաղաքում: Առարկան ընդգրկում է նաև այցելություններ մեր քաղաքում գործող այլ ազգերի մշակութային օջախներ, որը հնարավորություն կտա սովորողներին զուգահեռներ անցկացնելու հայ և այլ ազգերի մշակույթների միջև, ինչպես նաև վիրտուալ այցելություններ աշխարհի տարբեր թանգարաններ: Սովորողների գնահատումը կատարվում է ըստ իրենց կատարած հետազոտական աշխատանքների,բլոգում և ենթակայքում հրապարակած նյութերի,այցելությունների ժամանակ ակտիվ մասնակցության հիման վրա

7 -րդ դասարան 
Ծանոթացում առարկայի հետ: Արվեստի տեղն ու դերը մեր կյանքում: Արվեստի տեսակները, փոխազդեցությունը: Այցելություն Մատենադարան: Նպատակը՝ ծանոթացում մեր ազգի հոգևոր- մշակութային գանձարանին: Մատենադարանը որպես մեր ազգի ձեռագիր մատյանների գրապահոց , գիտամշակութային կենտրոն: Նպատակը- մշակութային ժառանգության կենտրոնում պահպանվող հոգևոր գանձերի վերաբերյալ պատկերացում կազմելը, ազգային հարստության գնահատումն է, հայրենասիրության դաստիարակումը: Ալեքսանդր Թամանյան: Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ : Այցելություն Ա. Թամանյանի հուշարձան: Նպատակը՝ Ա Թամանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող արխիվային, լուսանկարչական, գծագրական, պատմատնտեսական, անձնական և ցուցադրական այլ նյութերի ծանոթացումն է: Ալեքսանդր Թամանյանի գործունեության ուսումնասիրումը արվեստի, տնտեսության, Հայաստանի միջազգային ճանաչման, հնագիտության և այլ ասպարեզներում: Ալեքսանդր Սպենդիարյան: Այցելություն Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան: Նպատակը՝ ծանոթացումն է կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադրի կյանքին ու ստեղծագործական գործունեությանը: Շրջայց Երևանի Ազատության հրապարակով, քանդակագործներ՝ Արա Սարգսյանը, Ղուկաս Չուբարյանը Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանի հեղինակներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքը: Էրեբունի Երևան: Այցելություն Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան: Նպատակը՝ ծանոթանալու Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությանն ու մշակույթին: Ծանոթացումն է հայկական հնագիտական ժառանգության նշանավոր հուշարձանի հետ: Հայաստանի բնության պետական թանգարան: Այցելություն Հայաստանի բնության պետական թանգարան: Նպատակը- բնապահպանական աշխարհայացքի ձևավորումը, էկոլոգիական դաստիարակությունը, Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհի բազմազանության յուրահատուկ նմուշների ուսումնասիրումը: Հայաստանի նկարիչների միություն: Այցելություն: Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել նկարիչների միության ստեղծագործական գործունեությանն և այնտեղ պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսներին: Ծանոթացում Երևան քաղաքի կենտրոնական հատվածի հետ՝ Հանրապետության հրապարակն իր ողջ շրջակայքով, Շ.Ազնավորի անվան հրապարակն ու «Մոսկվա» կինոթատրոնը, այցելություն ԱբովյանՍայաթ-Նովա խաչմերուկի անկյունում գտնվող Սբ. Կաթողիկե եկեղեցի: Նպատակը- սովորողներին ծանոթացնել մեր քաղաքի կենտրոնական հատվածին, գործող վարչական շենքերին, քաղաքի կենտրոնական մասում գործող եկեղեցու պատմությանը: Ներկայացման դիտում: Նպատակը-արվեստի այս տեսակի ծանոթացումն է, թատրոնն որպես սովորողների գեղագիտական դաստիարակության միջոց: Այցելություն Երվանդ Քոչարի թանգարան: Նպատակը-ամբողջական պատկերացում կազմել մեծ նկարչի և քանդակագործի ինքնօրինակ արվեստի մասին, գեղագիտական դաստիարակություն: Այցելություն Հովհաննես Թումանյանի թանգարան: Նպատակը- գիտական աշխարհայացքի ձևավորումն է, մեր մեծերի գրական ժառանգության ծանոթացումն է, գնահատումը, ստեղծագործական ունակությունների զարգացումը: Թումանյանի ստեղծագործություններն արվեստում: Գրքի տոն՝ Այցելություն Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան, գրքի նվիրում: Նպատակը-հայ մանկագիր և ուսուցիչ Խնկո-Ապոր ստեղծագործական գործունեությանը ծանոթանալն է: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան: Նպատակը- ծանոթացումն է մեր մեծերի գրական-պատմական նյութերի հարուստ հավաքածուին, , ստեղծագործական ունակությունների զարգացումը: Կոմիտասյան տարի: Այցելություն Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Նպատակը-տեղեկանալու հայ արվեստի ու գրականության անվանի գործիչներին, ում աճյուններն ամփոփված են պանթեոնում: Հայ մեծ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյան: Նրա ստեղծագործությունները ներկայացումներում և ֆիլմերում: Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտ Նպատակը- հայոց ցեղասպանության դատապարտումը, հայրենասիրական դաստիարակություն, ազգասիրություն: Երևան քաղաքի պատմության թանգարան: Նպատակը՝ ծանոթանալ մեր հին և նոր քաղաքի պատմությանը, թանգարանում ներկայացված հին դարերից մինչև մեր օրեր հասնող ցուցանմուշներին` հնագիտական, էոթնոգրաֆիկ և այլն: Հաղթանակի զբոսայգի, <> ռազմահայրենասիրական թանգարան: Նպատակը- Հայրենական մեծ պատերազմում և արցախյան հերոսամարտում զոհված հայրենասերների սխրագործություններն արժեքավորելու, գնահատելու կարողությունն է, հայրենասիրական դաստիարակություն: Էջմիածնի Մայր Տաճար: Նպատակը՝ ծանոթացումն է Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինության, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկի հետ: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարն որպես աշխարհասփյուռ հայ ժողովրդի հոգեւոր կենտրոն: Շրջայց բնություն-արվեստ: Նպատակը- բնությունը որպես գեղագիտական դաստիարակության միջոց, ազգային հարստության նկատմամբ խնայողական վերաբերմունքի դաստիարակում: Վիրտուալ այցելություններ թանգարաններ: Ֆիլմերի դիտում

8 –րդ դասարան 
Այցելություն Գաֆէսճեան արվեստի կենտրոն Կասկադ համալիր Նպատակը՝ ծանոթանալու համաշխարհային բարձրարժեք արվեստի եզակի նմուշների հետ: Գեղագիտական ճաշակի զարգացում: Կոմիտասյան օրեր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, թանգարան: Նպատակը-տեղեկանալու հայ արվեստի ու գրականության անվանի գործիչներին, ում աճյուններն ամփոփված են պանթեոնում Կոմպոզիտոր Արամ Խաչատրյան: Այցելություն «Մոսկվա» կինոթատրոն: Նպատակը՝ կինոն որպես արվեստի տեսակ, ֆիլմի դիտում: Մարտիրոս Սարյան: Նպատակը-Սովորողների մեջ զարգացնել գույնի,կոլորիտի զգացողության,կոմպոզիցիայի նշանակությունը հասկանալու ընդունակությունԻնչպես նաև մեծ նկարչի անգնահատելի ստեղծագործական հարստության ուսումնասիրումն է, գնահատումը,հաղորդակցումն է ազգային արժեքների հետ, գեղեցիկի գնահատումն ու ընկալումը: Այցելություն Երևան քաղաքի պատմության թանգարան: Նպատակը՝ ծանոթանալ մեր հին և նոր քաղաքի պատմությանը, թանգարանում ներկայացված հին դարերից մինչև մեր օրեր հասնող ցուցանմուշներին` հնագիտական, էոթնոգրաֆիկ և այլն: Այցելություն Կապույտ մզկիթ: Նպատակը- մեր քաղաքում գործող օտարազգի մշակութային օջախի և հոգևոր կենտրոնի պատմության ուսումնասիրումն է: Հայ և իրանական մշակույթի և հոգևոր արժեքների միջև զուգահեռների անցկացումն ու գնահատումը: Ռուսական արվեստի թանգարան : Նպատակը- ռուսական կերպարվեստի` գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ- կիրառական արվեստի ստեղծագործությունների ուսումնասիրումն ու գնահատումն է, գեղագիտական ճաշակի ձևավորումը: Գրքի տոն Այցելություն Ա. Իսահակյանի անվան գրադարան, գրքի նվիրում: Նպատակը՝ գրադարանները որպես տեղեկատվական, մշակութային և կրթադաստիարակչական գործունեություն իրականացնող կազմակերպություն : Փայտարվեստի թանգարան: Նպատակն է ծանոթանալ ազգային փայտարվեստի հարուստ ավանդույթներին: Ցուցադրությունը բաղկացած է քանդակի, կիրառական արվեստի և հնագույն մշակույթի բաժիններից: Այցելություն Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Նպատակը-մեր մեծերի գրական ժառանգության ծանոթացումն է, գնահատումը, ստեղծագործական ունակությունների զարգացումը: Այցելություն Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան,Սուրբ Զորավար եկեղեցի: Նպատակը-կերպարվեստը որպես արվեստի տեսակի ծանոթացումն է,արվեստի ստեղծագործություններն ընկալելու կարողությունը, քրիստոնեական դաստիարակությունը: Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտ Նպատակը- հայոց ցեղասպանության դատապարտումը, հայրենասիրական դաստիարակություն, ազգասիրություն: Շրջայց քաղաքում՝Վարդան Մամիկոնյանի արձան,Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի: Նպատակը- քանդակագործությունն որպես արվեստի տեսակ ընկալելու ունակություն, քրիստոնեական դաստիարակություն, եկեղեցին որպես ճարտարապետական կոթող գնահատելու կարողությունը: Այցելություն Հայաստանի ազգային պատկերասրահ Նպատակը-գեղագիտական ճաշակի ձևավորումն է, արվեստի բարձրարժեք ստեղծագործությունները գնահատելու, վերլուծելու ունակությունը: Այցելություն Հաղթանակի զբոսայգի, <> ռազմահայրենասիրական թանգարան: Նպատակը- Հայրենական մեծ պատերազմում և արցախյան հերոսամարտում զոհված հայրենասերների սխրագործություններն արժեքավորելու, գնահատելու կարողությունն է, հայրենասիրական դաստիարակություն: Օղակաձև զբոսայգի Հովհաննես Այվազովսկի: Նպատակը՝ Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարանին և նրա արվեստին ծանոթանալն է: Արվեստ-բնություն կապը: Նպատակը- բնությունը որպես գեղագիտական դաստիարակության միջոց, ազգային հարստության նկատմամբ խնայողական վերաբերմունքի դաստիարակում: Վիրտուաթ այցելություններ աշխարհի թանգարաններ, ֆիլմերի դիտում: 9–րդ դասարան Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան: Նպատակը-հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և կերպարվեստի նմուշների ուսումնասիրումն է, ազգային արժեքների գնահատումը: Կոմիտասյան օրեր Այցելություն Հայաստանի նկարիչների միություն: Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել նկարիչների միության ստեղծագործական գործունեությանն և այնտեղ պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսներին: Կոմպոզիտոր Արամ Խաչատրյան: Նպատակը՝ ծանոթանալու մեծ կոմպոզիտորի, դիրիժորի, մանկավարժի ստեղծագործական հարուստ գործունեությանը: Այցելություն «Մոսկվա» կինոթատրոն: Նպատակը՝ կինոն որպես արվեստի տեսակ, ֆիլմի դիտում: Սերգեյ Փարաջանով տուն-թանգարան: Նպատակը-Սովորողների մեջ զարգացնել գույնի,կոլորիտի զգացողության,կոմպոզիցիայի նշանակությունը հասկանալու ընդունակություն:Ինչպես նաև մեծ նկարչի, ռեժիսորի անգնահատելի ստեղծագործական հարստության ուսումնասիրումն է, գնահատումը,հաղորդակցումն է ազգային արժեքների հետ, գեղեցիկի գնահատումն ու ընկալումը: Այցելություն Երևան քաղաքի պատմության թանգարան: Նպատակը՝ ծանոթանալ մեր հին և նոր քաղաքի պատմությանը, թանգարանում ներկայացված հին դարերից մինչև մեր օրեր հասնող ցուցանմուշներին` հնագիտական, էոթնոգրաֆիկ և այլն: Կապույտ մզկիթ: Նպատակը- մեր քաղաքում գործող օտարազգի մշակութային օջախի և հոգևոր կենտրոնի պատմության ուսումնասիրումն է: Հայ և իրանական մշակույթի և հոգևոր արժեքների միջև զուգահեռների անցկացումն ու գնահատումը: Ռուսական արվեստի թանգարան : Նպատակը- ռուսական կերպարվեստի` գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ- կիրառական արվեստի ստեղծագործությունների ուսումնասիրումն ու գնահատումն է, գեղագիտական ճաշակի ձևավորումը: Այցելություն Հայաստանի նկարիչների միություն: Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել նկարիչների միության ստեղծագործական գործունեությանն և այնտեղ պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսներին: Գրքի տոն Այցելություն Ա. Իսահակյանի անվան գրադարան, գրքի նվիրում: Նպատակը՝ գրադարանները որպես տեղեկատվական, մշակութային և կրթադաստիարակչական գործունեություն իրականացնող կազմակերպություն : Փայտարվեստի թանգարան Նպատակն է ծանոթանալ ազգային փայտարվեստի հարուստ ավանդույթներին: Ցուցադրությունը բաղկացած է քանդակի, կիրառական արվեստի և հնագույն մշակույթի բաժիններից: Երվանդ Քոչար: Այցելություն թանգարան: Շրջայց քաղաքում՝Վարդան Մամիկոնյանի արձան,Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի: Նպատակը- քանդակագործությունն որպես արվեստի տեսակ ընկալելու ունակություն, քրիստոնեական դաստիարակություն, եկեղեցին որպես ճարտարապետական կոթող գնահատելու կարողությունը: Այցելություն Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան,Սուրբ Զորավար եկեղեցի: Նպատակը-կերպարվեստը որպես արվեստի տեսակի ծանոթացումն է,արվեստի ստեղծագործություններն ընկալելու կարողությունը, քրիստոնեական դաստիարակությունը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ Նպատակը- հայոց ցեղասպանության դատապարտումը, հայրենասիրական դաստիարակություն, ազգասիրություն: Այցելություն Հայաստանի ազգային պատկերասրահ Նպատակը-գեղագիտական ճաշակի ձևավորումն է, արվեստի բարձրարժեք ստեղծագործությունները գնահատելու, վերլուծելու ունակությունը: Այցելություն Հաղթանակի զբոսայգի, <> ռազմահայրենասիրական թանգարան: Նպատակը- Հայրենական մեծ պատերազմում և արցախյան հերոսամարտում զոհված հայրենասերների սխրագործություններն արժեքավորելու, գնահատելու կարողությունն է, հայրենասիրական դաստիարակություն: Շրջայց Օղակաձև զբոսայգում՝ Հովհաննես Այվազովսկի: Նպատակը՝ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանին և նրա արվեստին ծանոթանալն է: Արվեստ-բնություն կապը: Նպատակը- բնությունը որպես գեղագիտական դաստիարակության միջոց, ազգային հարստության նկատմամբ խնայողական վերաբերմունքի դաստիարակում: Վիրտուալ այցելություններ աշխարհի տարբեր թանգարաններ, ֆիլմի դիտում: 2.Այցելություն Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն Նպատակը-արվեստի այս տեսակի ծանոթացումն է, թատրոնն որպես սովորողների գեղագիտական դաստիարակության միջոց
Մարտ ամիս 
1.Այցելություն Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Նպատակը-մեր մեծերի գրական ժառանգության ծանոթացումն է, գնահատումը, ստեղծագործական ունակությունների զարգացումը
2.Այցելություն Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի Նպատակը-քրիստոնեական դաստիարակություն, հոգևոր մշակութային գիտելիքների զարգացում, հոգևոր կուլտուրայի դաստիարակումը, եկեղեցին որպես ճարտարապետական կոթող գնահատելու կարողությունը: Ապրիլ ամիս Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան Երևանի ժամանակակից արվեստի թանգարան Ռուսական արվեստի թանգարան Ամփոփում Մայիս Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան Եղիշե Չարենցի տուն-թանգարան Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Ամփոփում Հունիս Ամառային ուսումնա-հետազոտական ճամբար. այցելություն պատմա-մշակութային օջախներ 2-րդ կիսամյակի ամփոփում

Комментариев нет:

Отправить комментарий