понедельник, 26 июня 2017 г.

«Իմ ռեսուրսների բացահայտում» հոգեբանական թրեյնինգ

Հաճախ մարդկանցից կարելի է լսել՝ «ռեսուրս չունեմ, ես հյուծված եմ», «որտե՞ղից ուժեր հավաքեմ, որպեսզի իրագործեմ նպատակս», «ես միայնակ չեմ կարող գլուխ հանել» արտահայտությունները։ 


Սակայն, այդ մարդկանց հետ աշխատելու ընթացքում, պարզվում է, որ և՛ ուժեր կան, և՛ կարողանում են ելք գտնել բարդ իրավիճակներից։ Պարզապես, չգիտեն՝ թե ինչպես, չեն տեսնում իրենց ռեսուրսը, չեն կարողանում ակտիվացնել այն, և ընդհանրապես, ո՞րտեղից վերցնել։ Ահա, այս պատճառով, ցանկացանք խոսել այդ մասին, թե ինչ է ռեսուրսը, ինչի համար է այն մեզ անհրաժեշտ, և ինչ ուղղությամբ պետք է այն փնտրել։

«Իմ ռեսուրսի բացահայտում» թրեյնինգը կազմակերպված էր «Դասավանդողի ամառային ճամբար» ծրագրի շրջանակներում։ Թրեյնինգի առաջարկն արվեց Վահրամ Թոքմաջյանի կողմից, վարեցին Լիլիթ Շահբազյանը և Սուսաննա Դավթյանը։

Ավելի մանրամասն կարդացեք Լիլիթ Շահբազյանի բլոգում։

Комментариев нет:

Отправить комментарий