Այսօր՝ հուլիսի
27-ին, Ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում իր աշխատանքները շարունակեց
հսարակագիտական դասավանդողների ամառային ճամբարը: Եթե ճամբարի առաջին օրը
ստուգատեսի մասնակիցները ծանոթացան կրթահամալիրին, վերջինիս այլընտրանքային
կրթական համակարգին, քննարկեցին ֆորմալ-ոչ ֆորմալ ուսուցման մեթոդներն ու
բանավիճեցին այս կամ այն տեսակետի շուրջ, ապա այսօր դասավանդողները
ձեռնամուխ եղան թիմային աշխատանքին: Բաժանվելով երեք առանձին խմբերի՝
յուրաքանչյուր խումբ աշխատեց ամառային ճամբարի արդյունքում ստեղծվելիք
հասարակագիտական ակումբի և դրա հայտարարության տեքստի վրա: Վերջնական
ձևակերպումները՝ ավելի ուշ:
вторник, 28 июля 2015 г.
воскресенье, 26 июля 2015 г.
Օր 1. արդյունքներ
2015 թվական,
հուլիսի 26, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Մայր դպրոց, «Հասարակագիտական
դասավանդողների բաց ստուգատես»:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող
«Զարթոնի Սերունդ» ինտելեկտուալ մրցախաղը առիթ դարձնելով՝ այսօր, առավոտյան ժամը
10.00-ին մեկնարկեց հասարակագետների ամառային եռօրյա ճամբարի առաջին օրը: Մեկնարկը
տրվեց, երբ արդեն «Տիգրան Հայրապետյան» ընթերցասրահում էին գտնվում Հայաստանի
տարբեր մարզերից, շրջաններից և գյուղերից ժամանած մեր հյուրերը: Մինչ բուն
աշխատանքներին անցնելը՝ կրթահամալիրի տնօրենի գլխավորությամբ շրջայց կատարվեց Մայր
դպրոցում, որի ընթացքում հյուրերը ծանոթացան կրթամալիրի բաց, ազատ, թափանցիկ
միջավայրին:
пятница, 24 июля 2015 г.
Հասարակագիտական բաց ճամբար
Հուլիսի 26-28
Հուլիսի
25. Մարզերից ժամանող մասնակիցների հյուրընկալում-տեղավորում
Հուլիսի 26. Ճամբարի առաջին օրը
10.00 Ծանոթացում
կրթահամալիրի
հետ,
շրջայց
Մայր
դպրոցով
11.00 Աշխատանքների
մեկնարկ.
աշխատանքային
խմբերի ձևավորում
11.30 Քննարկում.
մրցակցային
ուսուցման մեթոդներ
13.00-14.00
Ընդմիջում
(ճաշ-սուրճ)
14.15-15.00
Աշխատանքների
շարունակություն
15.00-16.00
Սուրճի
ընդմիջում
16.00-17.30
Սեմինարներ.
հասարակական
գիտությունները
հանրակրթության
մեջ
20.00-ից
Երեկոյան զբոսանք Երևանում
четверг, 9 июля 2015 г.
Подписаться на:
Сообщения (Atom)

