четверг, 16 ноября 2017 г.

Հասարակագիտական ֆլեշմոբ. առաջադրանքներ


Ներկայացնում ենք հասարակագիտական ֆլեշմոբի, նոյեմբեր ամսի առաջադրանքները:


Պատասխանները կարող եք ուղարկել v.toqmajyan@mskh.am, v.toqmajyan@gmail.com հասցեներով, նախապես նշելով բնակության վայրը և դպրոցը:


1. Ներոն կայսրի կառավարման շրջանում շատերը մահապատժի ենթարկվեցին և դա ոչ մեկին չէր զարմացնում: Միայն հարուստ քաղաքացի Վատտիոսի մահը զարմացրեց շատերին: Ինչո՞ւ:

2. Ո՞րն էր 1899 թվականին ԱՄՆ-ի արտոնագրային բյուրոյի ղեկավարի հրաժարականի պատճառը:

3. 1936 թվականին անգլիացի մի գյուտարար ստեղծեց սարք, որի ներկայացման ժամանակ հայտարարեց, որ Բրիտանիան նորից դարձավ կղզի:
Ո՞ր սարքի մասին է խոսքը:

4. Միջին դարերում մարագները և պահեստները կառուցում էին գյուղից դուրս: Ինչո՞ւ:
5. 1940-ական թվականների սկզբին գլոբուսներ պատրաստող անգլիական ընկերությունը պատվերներն ընդունում էր մի վերապահումով` կկատարվիհետո:
Ինչի՞ց հետո:

6. Ինչո՞ւ չի գտնվել որևէ չկեղծված փաստաթուղթ, որը թվագրված լինի՝ Քրիստոսի ծննդից 333 տարի հետո:

7. Ըստ Ձեզ, քաղաքացիական ի՞նչ իրավունքներ և ազատություններ ունի 14 տարեկանը լրացած քաղաքացին։ Օրինակ, նա կարո՞ղ է կազմակերպել նստացույցեր, դասադուլներ։ Պատասխանն հիմնավորել։

8. Բավականին տևական ժամանակ է, ինչ ծավալվում է վեճ, հետևյալ երկու հասկացությունների շուրջ՝ կեցությունն է որոշում գիտակցությունը և գիտակցությունն է որոշում կեցությունը։ Ըստ Ձեզ, ո՞ր պնդումն է ավելի ճիշտ։ Պատասխանը հիմնավորել։

9. Փոր ձե՛ք մեկնբանել ստորև բերվող ասույթները. 
«Մարդը հասարակությունից դուրս կա՛մ Աստված է, կա՛մ գազան»: (Արիստոտել)
«Մարդն ավե լի վատ է կենդանուց,  երբ վերածվում է կենդանու»: (Ռոբինդրանաթ Թագոր)

10. Ամերիկյան կոմեդիկ մուլտսերիալներից մեկում, մի կազմակերպության աշխատակիցներ, օգտագործում են շարժական փոքրիկ վագոնները, սառը պաղպաղակ հրամցնելու համար։ Անվանեք այդ կազմակերպությունը։

11. Ըստ Ձեզ, 1917 թվականի նոյեմբերի 2-ին տեղի ունեցած գործընթացը, որը կազմակերպվել էր բոլշևիկյան կուսակցության կողմից, հեղափոխություն էր, թե՞ հեղաշրջում։ Մեկնաբանեք այդ երկու հասկացությունները, իսկ սեփական կարծիքը ներկայացնելիս հիմնավորեք այն։

Комментариев нет:

Отправить комментарий