Ձմեռային ճամբարի ժամանակ կաշխատեն հիմնականում հետևյալ ուղղությունները
- Հանրամատչելի հոդվածաշար նախագիծ
- Առարկայական խորհրդատվություն և նախագծային աշխատանքների ստուգումներ-քննարկումներ այն սովորողների հետ, ովքեր կցանկանան և ովքեր կիսամյակի ընթացքում չեն հասցրել ինչ-ինչ առաջադրանքներ` անհատական կամ խմբային տրված կատարել:
- Միջին դպրոցի համար, Գիտակների ակումբի սովորողները մշակել են խաղային մոդելներ, որոնք կփորձարկենք ճամբարի ընթացքում:
- Նախատեսում ենք զբոսանքներ Երևանում, սակայն դա կախված է եղանակային պայմաններից:
- Կշարունակվեն Պատմության խորացված խմբի պարապմունքները: