Սովորողների հետ կատարվող հիմնական նախագծեր
dasagirqblog.wordpress.com կայքի հետ տարվող աշխատանքներ:
Հանրամատչելի հոդված նախագծի շարունակություն:
Ճամփորդություն Կոշի և Թալինի բերդեր (հինգշաբթի)
Արդյունքում՝ Այլընտրանքային բլոգ դասագրքի ստեղծման նախագիծն իրականում բավականին բարդ ու հետևողական աշխատանք է: Եթե այս շաբաթվա ընթացքում կարողանանք առաջին տաս թեմաները ի մի բերել, ապա դա կդիտարկվի կայացած արդյունք:
Հանրամատչելի հոդված նախագծի շրջանակներում նախատեսում ենք ունենալ նոր հոդվածներ, որոնք կներառեն ամենատարբեր ասպեկտներ:
Դասավանդողի գործունեություն
Խոշորացույց հոդվածաշարի շարունակություն: Պատրաստվում է երրորդ հոդվածը:
Սէմյուէլ Հանթիգթոնի <<Քաղաքակրթությունների բախում աշխատության>> հատվածաբար թարգմանություն:
Հայ ԵԿեղեցու պատմություն դասընթացի վերաբերյալ գրախոսականի ավարտ:
Այս ամենից իհարկե, կարող են բխել ընթացիկ ենթանախագծեր, որոնք չենք նախատեսել:
Հարգանքով՝ Վահրամ Թոքմաջյան
Комментариев нет:
Отправить комментарий