четверг, 9 июля 2015 г.

Պատմություն 7-9 դասարաններ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Դասավանդման նպատակներ՝
1. ՀՀ քաղաքացու ձևավորման առաջին փուլի ավարտ
2. Սովորողների կողմից իրականության միասնականության և պատմական ժամանակաշրջանների ոչ գծային հերթագայության գաղափարների յուրացում
3. Պատմական օրինաչափությունների, նրանց դրսևորման առանձնահատկությունների և պատմական դեր խաղացած էթնոսների յուրահատկությունների իմացություն
4. Նախապատրաստություն ավարտական քննություններին:


Դասավանդման ընթացքում լուծվելիք խնդիրներ՝
1. Հարց ձևակերպելու, հարցին կոնկրետ պատասխանելու, հասկացություններ սահմանելու, տեսակետ հայտնելու և պաշտպանելու, իրականության բաղկացուցիչների փոխազդեցության ընթացքը հետազոտելու կարողությունների ու հմտությունների ձևավորում և զարգացում
2. Գիտելիքների յուրացման, կարողությունների և հմտությունների ձևավորման ու զարգացման գործընթացի անընդհատության ապահովմանը միտված կամքի կայունացում
3. Մտային գործունեության ոլորտում սովորողի համագործակցային կարողությունների և հմտությունների ամրակայում
4. Արգելված և այլընտրանքային պատմության իմացություն
5. Անցյալի գիտական և գեղարվեստական վերակառուցման իրականացում
6. Սովորողի նախաձեռնողականության և հասարակական ակտիվության խթանում
7. Սովորողների օժտվածության բացահայտում, զարգացում և հանրայնացում

Առանցքային առանձնահատկություններ՝

1. Անցյալի ուսումնասիրություն օրինաչափությունների հենքի վրա
2. Միակողմանիության բացառում
3. Առարկայի ուսումնասիրության հետազոտական ուղղվածություն:

Մանկավարժական մոտեցումներ
1. Ուսումնական բովանդակության միակողմանիության բացառում
2. Սովորողի անհատականությունը կրթական գործընթացի գործոն
3. Նախագծային ուսուցում
4. Թվային միջոցներն աշխատանքային գործիք
5. Հումորը և ոչ ստանդարտ առաջադրանքները սովորողի կարողությունների և հմտությունների ձևավորման ու զարգացման ամենօրյա խթան:


Միջավայր
1. Ֆիզիկական միջավայր /դասասենյակ, լաբորատորիա,բակ, զբոսայգի, թանգարան, արխիվ, աշխարհագրական և պատմական օբյեկտներ, կրթական և գիտական հաստատություններ; նեթբուք, նոթբուք, պլանշետ և այլ գաջետներ/; 
2. Վիրտուալ միջավայր /կայքեր, բլոգեր, սոցցանցեր և էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներ/: Ուսուցման կազմակերպումը 1. Դաս-քննարկում; 2. Համատեղ դաս այլ մասնագետի հետ
3. Ինտերակտիվ դաս
4. Տարատարիք սովորողների համատեղ դաս
5. Դասի նախապատրաստություն սովորողի կամ սովորողների խմբի հետ
6. Դասի վերլուծություն սովորողի կամ սովորողների խմբի հետ
7. Համատեղ դաս այլ կրթական հաստատության սովորողների հետ;
8. Արտակրթահամալիրային մասնագետի դաս
9. Պատմական վերակառուցման դաս
10. Դաս-շնորհանդես
11. Արշավային դաս: Կապն ուրիշ դասընթացների հետ
Գիտության պատմությունը ,,Պատմություն,, առարկայի բաղկացուցիչն է և դասավանդվելու է մյուս առարկաների ու դասընթացների մասնագետների հետ միասին:
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (7- րդ դասարան)
1. Մարդկության առաջին քայլերը – 9 ժամ
1.1. Մարդու առաջացումը – 1 1.2. Մարդու առաջին զբաղմունքները եւ գործիքները – 1 1.3. Առաջին դպրոցները եւ քննությունները – 2 1.4. Գիտության եւ արվեստի հիմնարկեքը – 2 1.5. Հասարակական կյանքի կազմակերպումը – 1 1.6. Առաջին ոսկեդարի ավարտը – 1 1.7. Ամփոփում – 1 2. Հնագույն քաղաքակրթություններ – 15 ժամ 2.1. Արիական քաղաքակրթություն – 3 2.2. Արատտան արիական քաղաքակրթության բարձրակետ – 1 2.3. Սեմական քաղաքակրթություն – 2 2.4. Եգիպտական քաղաքակրթություն – 1 2.5. Շումերական քաղաքակրթություն – 1 2.6. Չինական քաղաքակրթություն – 2 2.7. Հայկյան Հայաստան – 3 2.8. Գիրը քաղաքակրթության անկյունաքար – 1 2.9. Ամփոփում – 1 3. Հունական քաղաքակրթությունը արդի Արեւմուտքի օրորոց եւ հայկական վերջին աշխարհակալությունը – 17 ժամ 3.1. Կրետե- միկենյան մշակույթ – 1 3.2. Հոմերոսյան Հունաստան եւ Ծովի ժողովուրդներ – 1 3.3. Վանի (Արարատյան) թագավորություն – 2 3.4. Աթենք եւ Սպարտա. հակադրամիասնություն – 2 3.5. Հունական մշակույթ – 2 3.6. Անհատի դերը պատմության մեջ. Արիստոտել եւ Ալեքսանդր Մակեդոնացի – 2 3.7. Հելլենականություն – 1 3.8. Հայկական հելենականությունը եւ դրա հետեւանքները – 3 3.9. Աշխարհակալություններ. համեմատական բնութագիր – 2 3.10. Ամփոփում – 1 4.
Հին Հռոմ. աշխարհակալության անփառունակ ավարտի ապացույց եւ հին Հայաստան. արմատներից հրաժարվելու ճանապարհին– 14 ժամ 4.1. Արքայական Հռոմից հանրապետական Հռոմ – 1 4.2. Սոցիալ-էթնիկական պայքար. պատրիկ-պլեբեյան պայքարից մինչեւ Սպարտակի ապստամբությունը – 2 4.3. Հռոմ եւ Կարթագեն, Հռոմ եւ Հայաստան. քաղաքակրթությունների պայքարի զուգահեռներ – 3 4.4. Անհատի դերը պատմության մեջ. Կեսար եւ Բրուտոս – 1 4.5. Հռոմեական կայսրություն – 2 4.6. Հռոմեական մշակույթ – 2 4.7. Հայկական մշակույթը հեթանոսական շրջանի վերջին փուլում – 2 4.8. Ամփոփում – 1 5. Համաշխարհային կրոնների դարաշրջանը – 14 ժամ 5.1. Քրիստոնեական հեղաշրջումը Հայաստանում – 1 5.2. Պետության կործանում եւ մշակույթի ծաղկում. պարադոքս, թե՞ հայկական առանձնահատկություն – 1 5.3. Ժողովուրդների մեծ գաղթը որպես էթնիկական հեղափոխություն – 1 5.4. Քրիստոնեական եկեղեցին Եվրոպայում – 1 5.5. Հռոմեական կայսրության փլատակների վրա – 1 5.6. Հունա-հայկական Բյուզանդիան. քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ -2 5.7. Գերմանական ազգի հռոմեական սրբազան կայսրություն – 1 5.8. Անհատի դերը պատմության մեջ վաղ միջնադարում – 1 5.9. Իսլամի առաջացումը եւ ծավալումը – 2 5.10. Իսլամը եւ հայերը – 1 5.11. Արաբական խալիֆաթը եւ Հայաստանը – 1 5.12. Ամփոփում – 1 6. Նոր մտածողության շեմին – 2 ժամ 7. Դասընթացի կրկնություն – 2 ժամ Պատմություն (8 – րդ դասարան) 1. Միջնադարը ծաղկման ժամանակաշրջանում – 18 ժամ 1.1. Ավատատիրական հասարակության օրինաչափությունները եւ առանձնահատկությունները-1 1.2. Բագրատունյաց Հայաստան. տնտեսություն, քաղաքականություն, մշակույթ, ավատատիրական առանձնահատկությունները-3 1.3. Հայկական վերածնունդ – 2 1.4. Հայ-բյուզանդական հարաբերությունները ետանկախական շրջանում – 1 1.5. Ավատատիրական Արեւելք – 2 1.6. Քոչվորական կայսրություններ – 1 1.7. Հայաստանը եւ քոչվորները – 2 1.8. Կիլիկյան Հայաստան. տնտեսություն, քաղաքականություն, մշակույթ, ավատատիրական առանձնահատկությունները-3 1.9. Խաչակրաց արշավանքները քաղաքակրթությունների բախման դրսեւորում – 2 1.10. Ամփոփում – 1 2.

Միջնադարի մայրամուտը – 14 ժամ 2.1. Հայկական քաղաքակրթության մայրամուտը. կյանքը հայաբնակ տարածքներում 14- 17 դդ.-ում-2 2.2. Հարյուրամյա պատերազմ – 1 2.3. Բյուզանդիայի անկումը եւ դրա քաղաքակրթական հետեւանքները – 2 2.4. Ռուսական կենտրոնացված պետության կազմավորումը եւ դրա քաղաքակրթական հետևանքները-2 2.5. Աշխարհագրական մեծ հայտնագործությունները եւ դրանց քաղաքակրթական հետևանքները-2 2.6. Եվրոպական վերածնունդ. քրիստոնեության վերջի սկիզբը – 2 2.7. Ռեֆորմացիան եւ նրա հայկական արմատները – 2 2.8. Ամփոփում – 1 3. Նոր ժամանակներ. հեղափոխությունների փուլը – 12 ժամ 3.1. Հեղափոխությունների սոցիալ-տնտեսական նախադրյալները – 1 3.2. Նիդեռլանդական հեղափոխություն – 1 3.3. Անգլիական հեղափոխություն – 2 3.4. Ամերիկյան հեղափոխություն – 2 3.5. Ֆրանսիական հեղափոխություն – 2 3.6. Հայկական ազատագրական շարժման նոր փուլը. նախադրյալներ, էթնիկական եւ աշխարհաքաղաքական իրողություններ, նվիրյալներ – 2 3.7. Դավիթ Բեկի անկախական շարժումը եւ ձախողման ներքին ու արտաքին պատճառները-1 3.8. Ամփոփում – 1 4. Աշխարհը 19-րդ դարում – 17 ժամ 4.1. Նապոլեոնյան պատերազմներ – 1 4.2. Միապետների դաշինքն ընդդեմ ժողովուրդների ու դրա հետեւանքները – 1 4.3. Ֆրանսիական հեղափոխությունների շարքը – 2 4.4. Ազգային պետությունների ձեւավորումը – 2 4.5. ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը եւ դրա անմիջական ու ոչ անմիջական հետևանքները-2 4.6. Ֆրանս- պրուսական պատերազմը. աշխարհաքաղաքական շրջադարձ – 1 4.7. Համաշխարհային մշակույթ – 2 4.8. 19-րդ դարի հայ իրականությունը – 5 4.9. Ամփոփում – 1 5. Աշխարհը դեպի աշխարհամարտ տանող մայրուղում – 9 ժամ 5.1. Հակամարտ դաշինքների ձեւավորումը – 2 5.2. Ռուսական առաջին հեղափոխությունը եւ նրա հետեւանքները – 2 5.3. Հայ ժողովուրդը ցեղասպանությունից ցեղասպանություն տանող ճանապարհին-2 5.4. 19-րդ դարն ավարտվում է 1914 թվականին – 2 5.5. Ամփոփում – 1 6. Դասընթացի կրկնություն – 3 ժամ Պատմություն (9 – րդ դասարան) 1. Առաջին աշխարհամարտ – 9 ժամ 1.1. Աշխարհամարտ. օրինաչափություն, թե՞ նպատակադրված սադրանք – 1 1.2. Պատերազմող խմբավորումների նպատակները եւ ռեսուրսները – 1 1.3. Պատերազմի ընթացքը – 1 1.4. Հայերի մասնակցությունն առաջին աշխարհամարտին – 1 1.5. Հայոց Ցեղասպանություն. պատճառներ, ընթացք, հետեւանքներ – 2 1.6. Ինքնապաշտպանություն եւ Նեմեսիս – 1 1.7. Առաջին աշխարհամարտի անմիջական հետեւանքները – 1 1.8. Ամփոփում – 1 2. Աշխարհը եւ հայերը երկու աշխարհամարտերի միջակայքում – 13 ժամ 2.1. Հայոց առաջին հանրապետությունը եւ նրա դասերը – 2 2.2. Կործանված կայսրությունների փլատակների վրա – 1 2.3. Գերմանիան, Իտալիան եւ Խորհրդային Միությունը բռնապետության ճիրաններում. համեմատական վերլուծություն – 1 2.4. Արթնացող Արեւելքը եւ հիվանդ Արեւմուտքը – 1 2.5. Իսպանիա. պարտված ժողովուրդ – 1 2.6. Խորհրդային Հայաստանի սոցիալ-տնտեսական նվաճումները եւ բարոյազրկումը – 2 2.7. Համաշխարհային մշակույթը – 2 2.8. Հայկական մշակույթը – 2 2.9. Ամփոփում – 1 3. Երկրորդ աշխարհամարտ – 7 ժամ 3.1. Արժեքային համակարգերի բախում, թե՞ նոր նպատակադրված սադրանք – 1 3.2. Պատերազմող խմբավորումների նպատակները եւ ռեսուրսները – 1 3.3. Պատերազմի ընթացքը – 2 3.4. Հայերը եւ երկրորդ աշխարհամարտը – 1 3.5. Երկրորդ աշխարհամարտի անմիջական հետեւանքները – 1 3.6. Ամփոփում – 1 4. Երրորդ աշխարհամարտ (Սառը պատերազմ) – 12 ժամ 4.1. Սառը պատերազմի քաղաքակրթական, գաղափարախոսական, տնտեսական եւ քողարկված նպատակները – 1 4.2. Սառը պատերազմի հիմնական իրադարձությունները – 1 4.3. Մշակույթը սառը պատերազմի տարիներին – 2 4.4. Երրորդ աշխարհի պետությունների ընդհանրությունները եւ առանձնահատկություները – 2 4.5. ՀԽՍՀ- ն ազգային զարթոնքի ճանապարհին – 1 4.6. ՀԽՍՀ- ի տնտեսական հաջողությունները եւ հիմնախնդիրները – 1 4.7. Հայկական մշակույթ – 2 4.8. Հայկական սփյուռք – 1 4.9. Ամփոփում – 1 5. Չորրորդ աշխարհամարտ (գլոբալացում եւ հակագլոբալիզմ)- 10 ժամ 5.1. Գլոբալացման նախադրյալները – 1 5.2. ԽՍՀՄ կործանման պատճառները եւ ընթացքը – 1 5.3. Հայկական ազատագրական պայքարի նոր փուլը. նախադրյալներ, ռեսուրսներ, ընթացք, առաջին ենթափուլի ամփոփում – 2 5.4. Երրորդ հանրապետություն. համալիր ակնարկ – 2 5.5. Աշխարհը 21-րդ դարում. ներկա եւ ապագայի մարտահրավերներ – 2 5.6. Տեղեկատվական հասարակություն, թե՞ նոր մարդատեսակի քաղաքակրթություն – 1 5.7. Ամփոփում – 1 6.

Ավարտական քննության նախապատրաստություն – 18 ժամ

Комментариев нет:

Отправить комментарий