воскресенье, 18 декабря 2016 г.

Դեկտեմբերյան ֆլեշմոբ. արդյունքներ և պատասխաններ

Ֆլեշմոբին մասնակցել է 30 սովորող։
6-սովորող կրթահամալիրի միջին դպրոցից
19-սովորող կրթահամալիրի վարժարանից

3-սովորող այլ դպրոցներից


Առաջադրանքներ և պատասխաններ
1.      Այսօր Կրեմլում բնակվում է երկու ցար: Եթե այո, ապա թվարկիր:
Պատասխան ՝  Ցար զանգ և ցար թնդանոթ
2.      Արքաներից մեկը մահապատիժ է սահմանել փղի համար: Ո՞վ և ինչո՞ւ:
Պատասխան ՝ Իվան Ահեղը։ Փիղը չէր խոնհարվել նրա առջև։
3.      Ո՞ր հանցագործության հետևանքով է Երկրի բնակչությունը պակասել միանգամից 25%-ով:
Պատասխան ՝  Երբ Կայենը սպանեց Աբելին։
4.      Կար ժամանակ, երբ հնարավոր էր Միջերկրական ծովն անցնել ոտքով: Ե՞րբ:
Պատասխան ՝ հինգ միլիոն տարի առաջ։
5.      Մեզ համար անշարժ գույքը կառույցներն են, իսկ շարժականը` կանխիկ փողը և թանկարժեք իրերը: Այդպիսի բաժանում կար նաև հին հույների մոտ: Միայն անշարժ հարստություն նրանք համարում էին թանկարժեք մետաղների ձուլակտորները, նաև` պղինձը և երկաթը, իսկ ի՞նչն էին նրանք համարում շարժական ունեցվածք:
Պատասխան՝ ստրուկները և անասունները
6.      Դեռ Հին Հռոմում նախընտրական քարոզարշավի ժամանակ թեկնա]ուները ժողովրդին խոստումներ էին տալիս: Օրինակ, Պոմպեյում գտնվել է հետևյալ գրառումը. «Քվեարկեք Մարկոս Կազելիոս Մարցելլոսի օգտին, նա լավ կառավարիչ կլինի և կկազմակերպի հոյակապ…ի՞նչ»:
Պատասխան ՝ գլադիատորական մրցումներ։
7.      Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Կոնվենտի որոշ անդամներ առաջարկում էին վերացնել «միապետական տարրը» շախմատում: Ի՞նչ էին նրանք առաջարկում:
Պատասխան՝ Առաջարկում էին արքային փոխել դրոշով։
8.      19-րդ դարասկիզբ: Անգլիա: Ջորջ Ստեֆենսոնն անցկացնում է առաջին շոգեքարշի փորձարկումը: Ռելսերով դանդաղ շարժվում է շոգեքարշը, իսկ նրա առջևից քայլում է բռնցքամարտիկը: Ինչո՞ւ հենց նա:
Պատասխան ՝  որպեսզի պաշտպանի այն գյուղացիներից։
9.      Վերածննդի ժամանակաշրջանում խելագարներին նստեցնում էին «Հիմարների նավը» և ուղարկում նավարկության: Ինչո՞ւ
Պատասխան՝ջուրը մաքրում է, ջուրը փոփոխական է ՝  ինչպես խելագարը, նավարկությունը մարմնավորում է խելագարի անցումային վիճակը։
Սկսած 10-րդ հարցից, չկան հստակ պատասխաններ, կարող են լինել հիմնավորված պատասխաններ, ամենատարբեր դիտանկյուններից։
Օրինակ, նույն 10-րդ հարցի պատասխանի հիմք կարող է հանդիսանալ Ազգերի ինքնորոշման իրավունքը։ Իհարկե, այստեղ այն հակադրության մեջ է մտնում Տարածքային ամբողջականության սկզբունքի հետ։ Երբ այս երկու իրավական սկզբունքները բախվում են միմյանց, առաջ է գալիս նոր իրավական նորմ, որը կոչվում է՝ Մարդու անվնաս ու անձեռնմխելի ապրելու կյանքի իրավունքը։


10.  Հիմնավորել 1988-ի Արցախյան շարժման գործընթացի իրավականությունը։
11.  Անցկացնել զուգահեռներ Արցախի, Ղրիմի, Մերձդնեստրի կոնֆլիկտների միջև։ Պատասխանը հիմնավորել։
12.  Ներկայացնել Հայաստանի Առաջին Հանրապետության կործանման հիմնական պատճառները և բոլշևիկյան գործոնի ունեցած դերը։ Պատասխանը հիմնավորել։
13.  Ի՞նչ էթնիկ կազմ կունենար ԼՂՀ-ն, եթե այսօր լիներ Ադրբեջանի կազմի մեջ։ Պատասխանը նշելիս, հաշվի առնել երկու ժողովուրդների աճի դինամիկան։
14.  Ըստ Ձեզ, ո՞ր երեք ուղղություններով կարող է զարգանալ Հայաստանի Հանրապետությունը, եթե հաշվի առնենք պատմության օրինաչափությունները։



Комментариев нет:

Отправить комментарий