вторник, 29 марта 2016 г.

Մարտյան ֆլեշմոբի մասնակիցներ և պատասխաններ

Պատմության դասընթացի մարտյան ֆլեշմոբն ունեցավ մասնակիցների հետևյալ կազմը

Կրթահամալիրի Վարժարան-18 մասնակից
Կրթահամալիրի միջին դպրոց-10 մասնակից
144 Հիմնական դպրոց-4 մասնակից
Կրթահամալիրի քոլեջ-5 մասնակից
Վանաձորի Մովսես Խորենացու անվան դպրոց-1 մասնակից

Պատասխաններ՝ 

1. Ամենակարճ պատերազմը անգլո-զանզիբարյան պատերազմն է: Այդ պատերազմը նկարագրող ցանկացած նախադասություն, համարվում է ճիշտ:
2. Այս առաջադրանքի գլխավոր խնդիրը սովորողին ուղղորդելն էր պատկերացնելու քարտեզը, տեղանքը և հայտնի գործողությունները, դե իսկ ճակատամարտերի թվերը կարելի էր գտնել ցանկացած՝  պատմության հետ առնչվող կայքում կամ գրականության մեջ:
3. Այս դեպքում հարցի պատասխանը միանշանակ չէ: Ավելին` ցանկացած պատասխան ճիշտ է, եթե այն  տրամաբանված և հիմնավորված է:
4. Շերլոկ Հոմսը. նա հորինված գրական կերպար է:
5. Կոմունալ բնակարան:
6. Փողն օգտագործել որպես զուգարանի թուղթ: Գերարժեզրկման պատճառով այն զուգարանի թղթից էժան էր:
7. Դարձել էր ցեղի առաջնորդ:
8. Պաշտպանական նկատառումներից ելնելով, եթե հակառակորդը ներխուժեր աշտարակներ, չէր կարողանալու դրանց վրա հարմար մենամարտ մղել՝  աստիճանների դիրքի պատճառով, պաշտպանվողը միշտ կունենար առավելություն: Հաշվի էր առնված նաև այն հանգամանքը, թե որ ձեռքով է հակառակորդը բռնում թուրը:
9. Ուկլիֆն արդեն մահացած էր: Նրան արտաշիրիմեցին և այրեցին նրա կմախքը:
10. Հարի Փոթեր
11. Բուդդիզմ
12. Այստեղ ևս պետք է երևա սովորողի ինքնուրույն մտածողությունը: Առաջադրանքը բարդություն է ներկայացնում այն առումով, որ սովորողը պետք է օգտագործի իր հմտություններն իրավագիտությունից: Առավել մրցունակ և ճիշտ են համարվում հիմնավորված պատասխանները:

Комментариев нет:

Отправить комментарий