среда, 24 февраля 2016 г.

Ուսումնական օրացույց

Քաղաքացիական կրթության և հանրային կապերի ուսումնական կենտրոն
2016-2017 Ուսումնական օրացույց
Նախագիծ


Ուսումնական կենտրոնի ուսումնական օրացույցի հիմքը հանդիսանում է Կրթահամալիրի ուսումնական օրացույցը:

Ըստ այդմ, ուսումնական օրացույցով որոշված, հասարակագիտական ուղղվածության բոլոր ստուգատեսները ուսումնական կենտրոնի համար համարվում են պարտադիր (մասնակցություն և կազմակերպում): Օրացույցում առկա ոչ հասարակագիտական, նախագծային, ստուգատեսային և ուսումնական այլ օրերը, ուսումնական կենտրոնի համար մասնակցային են:

Բացի Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված դրույթներից, Ուսումնական կենտրոնը յուրաքանչյուր ամսի 16 կազմակերպում է առցանց ֆլեշմոբ՝  պատմություն առարկայից:

Դասավանդողների դպրոցների ժամանակ, ուսումնական կենտրոնը կարող է իրականացնել առանձին նախագծեր, որոշված դասավանդողների դպրոցների ծրագրով (թեմաները, նախագծերը և ժամկետները կներկայացվեն յուրաքանչյուր դպրոցի ծրագրի քննարկման ժամանակ):

Ուսումնական կենտրոնը, անցյալ տարվա օրինակով նախատեսում է նաև, դասավանդողների հասարակագիտական ճամբարի կազմակերպումը, բայց փոքր-ինչ այլ ձևաչափով (կա ժամկետների և ծրագրի հստակեցման անհրաժեշտություն):

Ուսումնական կենտրոնը նախատեսում է աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային ինտելեկտուալ մրցաշարերի անցկացում (դասավանդողների և սովորողների համար, նորից կա ժամկետների հստակեցման խնդիր):

Ցանկացած առաջարկություն ընդունում ենք սիրով:

Комментариев нет:

Отправить комментарий